l

lifestyle

Մանկասայլակների և զբոսասայլակների ամենամեծ տեսականին KIDZ MALL-ում

Առնո Բաբաջանյան 52/2 հասցեում գործող KIDZ MALL-ը դարձել է մանկասայլակների ամենամեծ տեսականին ներկայացնող մանկական մոլը: Աստղային մայրիկները, նաև մեր թիմը օրերս հրավիրված էին հատուկ միջոցառման, որտեղ մենք ծանոթացանք լեհական Dada Paradiso և Anex ապրանքանիշերին, որոնց պաշտոնական ներկրողը Հայաստանում հենց Kidz Mall-ն է: 

Քառահարկ այս մոլը բացվել է նախորդ տարի ու արդեն իսկ հասցրել է սիրվել ծնողների և երեխաների կողմից: Մոլում և սրահներն են, և ժամանցային կենտրոն է, գրախանութ և զարգացման կենտրոն, ամեն ինչ նորածիններից մինչ դեռահասների համար: KIDZ MALL-ը գործում է ամեն օր՝ 10.00-ից մինչ 22.00-ն: Շատ ակտիվ են մոլի կայքը և սոց. էջերը, որտեղ ներկայացված է ողջ տեսականին, ապրանքանիշերը, գները, զեղչերը և առաքման տարբերակները: 

Առնո Բաբաջանյան 52/2

(012) 53 53 53

www.kidzmall.am

FB / IG

Kidz Mall-ի առաջին հարկում կարող եք գտնել խաղալիքներ տարբեր տարիքի և նախասիրությունների երեխաների համար։ Այստեղ երկայացված են այնպիսի հայտնի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Lego-ն, Barbie-ն, Hot Wheels-ը և Fisher Price-ը: Ի դեպ, մոլի կայքում ներկայացված է ողջ տեսականին, գները, հատուկ առաջարկները, առցանց գնման և առաքման տարբերակները:

Առաջին հարկում է գտնվում նաև Բուքինիստը, որտեղ կարող եք գտնել գրքերի ու գրենական պիտույքների շատ մեծ տեսականի։

Երկրորդ հարկում ներկայացված է միջազգային լավագույն ապրանքանիշների մանկասայլակների և զբոսասայլակների ամենամեծ տեսականին։ Kidz Mall-ը հանդիսանում է լեհական Dada Paradiso, Anex և գերմանական Cybex ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև այստեղ ներկայացված են Bexa և Aroteam ապրանքանիշները։ Առկա է նաև փոքրիկների խնամքի պարագաների, օրորոցների և կերակրման աթոռների տեսականի։

Dada Prams-ի սայլակները բարձր որակի, հարմարավետության և յուրահատուկ դիզայնի համադրություն են։ Ապրանքանիշն ունի ինչպես բազային մոդելներ, այնպես էլ յուրահատուկ դիզայնով մոդելներ, որոնք նախատեսված են այն ծնողների համար, ովքեր սիրում են տարբերվել։ Ներկայացված են ինչպես 2-ը 1-ում, այնպես էլ 3-ը 1-ում հավաքածուներ։ 2-ը 1-ում հավաքածուները ներառում են քնասայլակ և զբոսասայլակի նստատեղ, իսկ 3-ը 1-ում հավաքածուները նաև մեքենայի մանկական նստատեղ։ Այս ապրանքանիշի առանցքային հատկանիշներն են՝  զլյումինե բազմաֆունկցիոնալ կմախք, որն ունի նաև ծալվելու հնարավորություն, հարվածամեղմիչներ, որոնք կդարձնենք սյլակի կիրառումը շատ ավելի հարմարավետ, գելային անօդ անիվներ, նորածնային զամբյուղ՝ օդի ճիշտ շրջանառությունն ապահովող համակարգով և մեջքի դիրքը կարգավորելու հնարավորությամբ, կոկոսի մազիկների շերտից բաղկացած ներքնակ, որն ունի հակաալերգիկ, հակասնկային էֆեկտ, մինչը 5 կգ տարողունակությամբ զամբյուղ, նորաձև աքսեսուարներ, մեջքի բարձրությունը կարգավորելու հնարավորությամբ ընդարձակ զբոսասայլակի նստատեղ: Կարևոր է նաև նշել, որ ամբողջ տեսականին արտադրվում է Լեհաստանում և համապատասխանում է անվտանգության Եվրոպական ստանդարտներին։

Kidz Mall-ում ներկայացված է նաև Cybex գերմանկան ապրանքանիշի Gold հավաքածուն։ Ապրանքանիը հանդիսանում է լավագույն մանկասայլակների, զբոսասայլկների և մեքենայի մանկական նստատեղերի արտադրող։ Ապրանքանիշը առաջնություն է տալիս գլխավորապես անվտանգությանը, այդ իսկ պատճառով, Cybex-ի մեքենայի նստատեղերը համարվում են լավագույններից։ Գոլդ հավաքածուն նախատեսված է հենց քաղաքային պայմանների համար, բազմաֆունկցոնալ է, թեթև և կոմպակտ։

Kidz Mall-ը հանդիսանում է նաև լեհական առաջատար Anex ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Այստեղ ներկայացված է ապրանքանիշի ամենամեծ տեսականին։ Առկա են ինչպես 2-ը 1-ում մանկասայլակներ, այնպես էլ թեթև և բազմաֆունկցիոնալ զբոսասայլակներ։ Anex-ի 2-1-ում մանկասայլակները նախատեսված են այն բոլոր ծնողների համար, ովքեր անընդհատ շարժման մեջ են, սիրում են հարմարավետություն, թեթևություն և երկար զբոսանքներ։ Հավաքածուն ներառում է քնասայլակ և զբոսասայլակի նստատեղ։ Ապրանքանիշը առաջարկում է նաև ոճային աքսեսուարներ նորաձևությանը հետևող մայրիկների համար։ Զբոսասայլակները իրենց թեթևության և հեշտությամբ ծալվելու հնարավորության շնորհիվ դառնալու են ճամփորդող ծնողների լավագույն ընտրությունը։

Նշեմ նաև, որ երկրորդ հարկում ներկայացված են խաղալիքներ երեխաների ակտիվ հանգիստը ապահովելու համար՝ հեծանիվներ, եռանիվ հեծանիվներ, էլեկտրական ինքնագլորներ, hoverboard-եր և էլեկտրական ավտոմեքնաներ։ 

Երրորդ հարկում գտնվում է Little Chef մանկական սրճարանը, որտեղ կարող եք անցկացնել ձեր փոքրիկների հետ լավ ժամանակ անցկացնել ու նույնիսկ նշել նրանց ծննդյան միջոցառումները։ Սրճարանում առկա է բեմ, լուսային և ձայնային էֆեկտներ, ինչի արդյունքում այստեղ կարող եք անցկացնել նաև տարբեր շնորհանդեսներ և թեմատիկ միջոցառումներ: Սրճարանին կից գործում է նաև խաղասրահ, որը նախատեսված է 3-10 տարեկան երեխաների համար։ Մենյուն հագեցած է՝ ապուրներից մինչ պիցցաներ, մսային ուտեստներից մինչ բեգանների համար աղցաններ, ու իհարկե համեղ աղանդներ:

Չորրորդ հարկում գտնվում է KidZone մանկական զարգացման կենտրոնը, որը հանդես է գալիս մի քանի ծրագրով՝ մանկապարտեզ, նախադպրոցական դասեր և դասապատրաստման ծառայություն։  Kidzone-ում կազմակերպվում  են նաև տարբեր բնույթի վարպետության դասեր և ժամանցային միջոցառումներ։

Kidz Mall-ը և ԲԱՐԵՎ ՄԱՅՐԻԿ-ը հրավիրել էին մայրիկ-բլոգերների՝ ներկայացնելու նոր ապրանքանիշերը և ծանոթացնելու մոլի առաջարկներին: Միջոցառումը վարում էր սիրված բլոգեր Լուստնյակը, իսկ հյուրերին և նրանց բալիկներին սպասվում էր անակնկալ նվերներ, աճպարարական շոու, կենդանիների հետ հանդիպում, համեղ հյուրասիրություն և անսահմանափակ խաղալու հնարավորություն:

back-top