
Ցավոք, այդ օրերին ես գտնվում էի Վրաստանում և չկարողացա անձամբ ներկա լինել այս գեղեցիկ միջոցառմանը։ Շնորհավորում եմ L’OCCITANE-ի ողջ թիմին 50-ամյակի առթիվ՝ մաղթելով նոր հաջողություններ, հավատարիմ հաճախորդներ և դեռ երկար տարիներ շարունակել տարածել բնական գեղեցկության ու պրովանսյան նրբագեղության փիլիսոփայությունը։

Ֆրանսիական հանրահայտ L’OCCITANE en Provence բրենդը ստեղծվել է 1976 թվականին Օլիվյե Բոսսանի կողմից և այսօր ներկայացված է աշխարհի տասնյակ երկրներում՝ պահպանելով իր գլխավոր արժեքը՝ բնությունից ներշնչված խնամքը։ Այսօր Հայաստանում L’OCCITANE-ի բնական խնամքի և գեղեցկության աշխարհին կարելի է ծանոթանալ Երևանի երկու բուտիկներում՝ Մաշտոցի պողոտա 37 և Dalma Garden Mall առևտրի կենտրոնում, որտեղ ներկայացված է բրենդի ամբողջական տեսականին՝ դեմքի, մարմնի և մազերի խնամքի միջոցներից մինչև սիրված բույրեր և նվերների հավաքածուներ։

Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Հասմիկ Նուշիկյանին և L’OCCITANE en Provence-ի հայաստանյան ողջ թիմին՝ այս անմոռանալի օրը կազմակերպելու և Հայաստանում բրենդն այսքան գեղեցիկ ներկայացնելու համար։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ ես ինքս խնդրեցի Հակոբ Քալաշյանի ֆոտոշարքը, որպեսզի կիսվեմ այն իմ բլոգում։ Թող ամբողջ աշխարհը տեսնի, թե որքան հեքիաթային է մեր Լոռու բնությունը և ինչպես իր գեղեցկությամբ բնավ չի զիջում ֆրանսիական Պրովանսին։

































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում