l

lifestyle

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում կայացավ Evocabank-ի Visa Infinite քարտապանների համար կազմակերպված բացառիկ երեկոն, որը միավորել էր բանկի պրեմիում հաճախորդներին՝ յուրահատուկ միջավայրում վայելելու բարձր արվեստը, նեթվորքինգը և Visa Infinite քարտի աշխարհը։

Միջոցառմանը հրավիրված էին բացառապես Evoca Visa Infinite քարտապանները։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին քարտի հիմնական առավելություններն ու արտոնությունները՝ ընդգծելով, որ Visa Infinite-ը պարզապես վճարային քարտ չէ, այլ՝ միջազգային մակարդակի պրեմիում ծառայությունների և բացառիկ հնարավորությունների ամբողջական փաթեթ։

Երեկոն բացեց Evocabank-ի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, ով ողջունեց հյուրերին և խոսեց բանկի կողմից հաճախորդների համար ստեղծվող բարձրակարգ փորձառությունների, վստահության և երկարաժամկետ հարաբերությունների կարևորության մասին։

 

 Երաժշտական ծրագրի գլխավոր հերոսը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային ճանաչում ունեցող տենոր Լիպարիտ Ավետիսյանն էր, ով Արմեն Աղաջանյանի նվագակցությամբ կատարեց սիրված ստեղծագործություններ՝ ստեղծելով իսկապես բացառիկ մթնոլորտ։ Հատկանշական էր նաև այն փաստը, որ Լիպարիտ Ավետիսյանը հանդիսանում Evocabank-ի հաճախորդ և Visa Infinite քարտապան։

Երեկոյի ամենատպավորիչ պահերից մեկը քաղաքի համայնապատկերն էր։ Հյուրերի ուշադրությունը գրավեց նաև Երևանի հեռուստաաշտարակը, որը հատուկ այդ առիթով լուսավորվել էր Evoca-ի կորպորատիվ գույներով՝ դառնալով երեկոյի խորհրդանշական դետալներից մեկը։

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև բանկի կարևոր մշակութային նախաձեռնություններից մեկի մասին. Evocabank-ը 20 միլիոն դրամ է նվիրաբերել Արամ Խաչատրյան համերգասրահին՝ շենքի վերազինման և նոր երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է բանկի հանձնառությունը մշակույթի զարգացմանն ու հասարակության համար երկարաժամկետ արժեք ստեղծելուն։

Հյուրերին ներկայացվեցին նաև Visa Infinite քարտի միջազգային և տեղական առավելությունները, որոնց թվում են՝ ճամփորդական ապահովագրություն քարտապանի և ընտանիքի անդամների համար, գնումների ապահովագրություն, 24/7 Concierge ծառայություն, մուտք աշխարհի ավելի քան 1,200 օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, անվճար կայանատեղի և ուղեբեռի փաթեթավորում «Զվարթնոց» օդանավակայանում, հատուկ արտոնություններ աշխարհի հարյուրավոր լյուքս հյուրանոցներում, մեքենայի վարձակալության զեղչեր, անվճար չհրկիզվող պահատուփ, ինչպես նաև բացառիկ զեղչեր և քեշբեքեր Հայաստանի բազմաթիվ առաջատար գործընկերների մոտ։

Երաժշտական երեկոն շարունակվեց Երվանդ Երզնկյանի նվագախմբի և մենակատար Արմեն Խորոզյանի ելույթով, որոնք ստեղծեցին ջերմ և էլեգանտ ավարտ՝ լի կենդանի երաժշտությամբ և ամառային գեղեցիկ տրամադրությամբ։

Evocabank-ի Visa Infinite քարտապանների այս երեկոն հերթական անգամ ապացուցեց, որ բանկը իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն պրեմիում ֆինանսական ծառայություններ, այլև հիշվող փորձառություններ, որոնք միավորում են արվեստը, մշակույթը և ժամանակակից կենսակերպը։

Evoca Visa Infinite քարտին կարող եք ծանոթանալ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը

Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում

eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին

back-top