l

lifestyle

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

Չգիտեմ՝ էս տարի ինչով է պայմանավորված, բայց կարծես բոլորս ուզում ենք մեր ծնունդը նշել մասշտաբային, ճոխ, ընկերներով ու իսկական տրամադրությամբ։ Նազենի Հովհաննիսյանն էլ բացառություն չէր։ Ճիշտ ա՝ նա ամեն տարի ա նշում իր ծնունդը, բայց էս տարին հատուկ էր։ Վերջին անգամ, երևի, մոտ տասը տարի առաջ էր էսքան մեծ ու հիշվող ծնունդ կազմակերպել։ Հիմա նկարներին նայում եմ ու նորից ուզում եմ վերադառնալ էդ երեկո։

  • ԱՆԴՐԱՆԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
  • Կամո Թովմասյան

Միայն մտերիմ մարդիկ, Երևանի ամենաթրենդային rooftop-ը`END SKYLOUNGE-ում, թույն music, անչափ համեղ հյուրասիրություն, ու գրեթե ընտանիք դարձած հյուրեր։ Մարդիկ, որոնց հետ կիսում ես տարիների հիշողություններ, մարդիկ, որոնց հետ գուցե շատ մտերիմ չես, բայց արդեն տասնամյակներ նույն ոլորտում եք և հեռվից հարգում ես նրանց պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության ու ճանապարհի համար։ Ու մարդիկ, որոնց նոր ես ճանաչում, բայց արդեն ուրախ ես, որ դարձել են այս պատմության մի մասը։ 

Դե, ավելացրեք նաև Նազենիի հումորը, նրա հայտնի մի քիչ կծու բայց անկեղծ լեզուն ու մեր Երևանը՝ իր ամենագեղեցիկ գիշերային տեսարանով։ Վստահ եմ՝ այս ծնունդը բոլորս դեռ երկար կհիշենք։ Իսկ գիտե՞ք՝ ես միշտ մտածել եմ, որ ծննդյան օրը պարզապես տարեդարձ չէ։ Դա քո այսօրվա շնչի, ստեղծած միջավայրի, կողքիդ մարդկանց ու վաղվա կայունության արտացոլումն է։ Արտացոլում....Նազենիական մտա էլի: Ու հենց այդպիսինն էլ էր այս երեկոն։

Միշտ այսպիսի լույս, ջերմություն ու մարդկանցով լի տանիք եմ մաղթում մեր Նազենիին, որ տարին գոնե մեկ անգամ բոլորիս հավաքի մեկ հարկի տակ… ավելի ճիշտ՝ մեկ տանիքի վրա։ Իսկ երազա՞նքը... Ասում են՝ բարձրաձայն չեն ասում, որ կատարվի։ Բայց նրա ամենամտերիմ ընկերները, վստահ եմ, գիտեն, թե ինչ ցանկություն պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը։

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top