Երևանում սիրված և վստահելի London Bus զարգացման կենտրոնը այժմ բացել է իր նոր մանկապարտեզը՝ Ավան վարչական շրջանում, Ծարավ Աղբյուր 61/4 հասցեում։ 2015-ին Նալբանդյան 50-ում բացված London Bus զարգացման կենտրոնը տարիներ շարունակ ապահովել է հարյուրավոր երեխաների ներդաշնակ զարգացում՝ սեր, խնամք ու կրթություն համադրելով, և հիմա՝ 10 տարի անց, բացվել է նրանց նոր՝ էկոլոգիապես կայուն և անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող London Bus մանկապարտեզը՝ Ավանում:
Նորաբաց London Bus մանկապարտեզը նախատեսված է 1.5 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։ Աշխատանքային օրերը երկուշաբթիից ուրբաթ են, ժամը 08։30-ից մինչև 18։00։ Մանկապարտեզը ապահովում է ադապտացիոն շրջան փոքրիկների համար՝ ըստ երեխայի կարիքների, ինչը շատ կարևոր է հատկապես առաջին օրերին։ Մանկապարտեզը գործում է հինգ խմբով՝ յուրաքանչյուրում առավելագույնը 15 երեխա։ Բոլոր խմբասենյակները պայծառ, լուսավոր և անվտանգ են՝ վիտրաժային պատուհաններով, ժամանակակից օդափոխման համակարգով և բարձրորակ հարմարանքներով։
Ծնողներին հատկապես կգրավի այն, որ մանկապարտեզը ամբողջությամբ հարմարեցված է փոքրիկների անվտանգության համար. տարածքն ունի ժամանակակից մուտքահսկման և հսկողության համակարգ, առանձին բուժկետ, խնամքով ձևավորված ճաշասենյակ, հիգիենայի պահպանման տարածքներ, ինչպես նաև գունեղ ու բովանդակալից խաղային գոտիներ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։
Բացօթյա խաղահրապարակ՝ փափուկ, անվտանգ ռետինե ծածկով, ծառերով, խոտածածկով, որոնք բարելավում են օդի որակը և մոտեցնում երեխային բնությանը։
Ինձ շատ դուր եկավ ճաշասենյակը, նաև խոնահոցը, դուք կարող եք ամբողջությամբ դիտել այն մեր ռեպորտաժում: Մանկապարտեզում գործում է օրական 4 անգամյա սննդակարգ՝ հավասարակշռված մենյուով՝օգտագործելով օրգանական կամ տեղական աղբյուրներից ստացված մթերք։
Ամսավճարը կազմում է 170,000 դրամ, սակայն բոլոր այն ծնողները, ովքեր երեխաներին կգրանցեն մինչև սեպտեմբեր, կվճարեն ընդամենը 150,000 դրամ՝ օգտվելով հատուկ նախագրանցման ակցիայից։ London Bus մանկապարտեզը նաև առաջարկում է ամառային դպրոց՝ դպրոցահասակ երեխաների համար, ինչը հիանալի լուծում է արձակուրդների ընթացքում փոքրիկների համար, ովքեր մնում են քաղաքում և կարիք ունեն ակտիվ, հետաքրքիր ու ուսուցողական միջավայրում ժամանակ անցկացնել։
Ինձ դուր եկավ նաև հանդիսությունների սրահը, իհարկե բուժկետը, գունեղ խաղային հատվածները, անձնական հիգիենայի հետևման հատվածները, և ընդարձակ, բացօթյա հատվածը, որը մեծ առավելություն էր:
Բացման օրը կենտրոնը հյուրընկալեց բազմաթիվ ընտանիքների, մայրիկ բլոգերների և Ավան վարչական շրջանի բնակիչների, ովքեր անձամբ տեսան՝ որքան ֆունկցիոնալ, բովանդակալից ու սիրով լցված է այս նորաստեղծ մանկապարտեզը։ Բոլորին սպասվում էր համեղ հյուրասիրություն, հրաշագործի և ծաղրածուի շոու-ծրագիրը, համեղ պաղպաղակներ Փինկ Բերիից և իհարկե անսահմանափակ քաղցրավենիքներ:
Եթե դուք փնտրում եք մի վայր, որտեղ ձեր երեխան կզգա իրեն ապահով, սիրված, խնամված և կզարգանա մասնագիտորեն կազմված ծրագրերով, ապա London Bus մանկապարտեզը հենց Ձեր ընտանիքի համար է։ Ամրագրեք այցելությունը այսօր, այցելեք տարածքին անձամբ և համոզվեք՝ այս մանկապարտեզը մի քայլ ավելին է, քան պարզապես խնամքի վայր։ Ձեր փոքրիկի ապագայի համար կարևոր քայլ է ճիշտ մանկապարտեզի ընտրությունը:
Այստեղ օրը սկսվում է ժպիտով ու ավարտվում վստահությամբ՝ թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։
Ծարավ Աղբյուր 61/4
374 44-33 33 13