l

lifestyle

LUMIERE OPTICS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ 15-ԱՄՅԱԿԸ

Ոլորտի առաջատար «Lumiere Optics» խանութների ցանցը օրերս, O2 Gardens-ում նշեց իր հիմնադրման 15-ամյակը, որին մենք ևս հրավիրված էինք: 

«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցի պատմությունը սկսվել է 2009 թվականին: Շատ լավ հիշում եմ այս ընկերության ստեղծման ընթացքը, քանզի ինքս էլ հենց այդ տարիներին եմ սկսել բլոգ վարել: Այսօր «Lumiere Optics»-ը հանդիսանում է օպտիկական բարձրակարգ ծառայություններ մատուցող առաջատար խանութ-սրահների ցանցը Հայաստանում:

«Lumiere Optics» խանութ-սրահների ցանցն առաջիններից էր, ով հայ սպառողին առաջարկեց օպտիկայի բնագավառում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տեսողության ախտորոշումը, օպտիկական շրջանակների և ոսպնյակների ընտրությունը, օպտիկական ակնոցի պատրաստումը, արևային ակնոցների բարձրորակ բրենդային լայն տեսականի, ակնոցների վերանորոգում մասնագիտացված լաբորատորիայում, կոնտակտային ոսպնյակների ընտրություն, նաև տեսողության ապարատային բուժում:

«Lumiere Optics» խանութ սրահներում աշխատում են մասնագիտական մեծ փորձ ունեցող լիցենզավորված ակնաբույժներ, ովքեր ստուգումը իրականացնում են ժամանակակից սարքավորումների միջոցով: Կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը՝ «Lumiere Optics» խանութ-սրահներում հաճախորդներին առաջարկվում է միայն օրիգինալ ապրանքատեսականի շուրջ 50 աշխարհահռչակ ապրանքանիշներից, ինչպիսիք են`Ray-Ban, Tom Ford, Dolce & Gabanna, Persol, Georgio Armani, Vogue, Versace, Alcon, Essilor և այլք: 

Ի դեպ ընկերության 15-ամյակի իտալական ոճի ընտրությունը հենց պայմանավորված էր սրահներում մեծ քանակությամբ իտալական բրենդերի հավաքածուների առկայությամբ: «Lumiere Optics» սրահներում ամենամեծ (շուրջ 50 բրենդեր) և մշտապես թարմացվող տեսականին է, համապատասխան նորաձևության վերջին միտումներին և հաճախորդների պահանջարկին:

Իտալական ոճով միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էր հատուկ ընթրիք՝ իհարկե իտալական խոհանոցի հայտնի ուտեստներով, Lusarev Wines գինու հյուրասիրությամբ, խաղարկությամբ, անակնկալներով, կենդանի երաժշտությամբ և տոնական տորթով: Թեմատիկ երեկոն կազմակերպել էր Մարիաննա Քաբաբյանը:

«Lumiere Optics»

www.lumiere.am

FB / IG

Խանջյան 41 | +374 94 465115

Մոսկովյան 25 | +374 94 475115

Կոմիտաս 45 | +374 94 495115

Երևան Մոլ, I հարկ | +374 77 465115

Դալմա Գարդեն Մոլ, II հարկ | +374 98 475115

Մեգա Մոլ, II հարկ | +374 98 925115

Էրեբունի Մոլ, I հարկ | +374 98 695115

Ռիո Մոլ, I հարկ | +374 98 625115

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top