l

lifestyle

EXCLUSIVE! Առաջին MADE BY ARMENIANS գագաթնաժողովը Ռաս ալ-Խայմայում

Ռաս ալ-Խայմայում տեղի ունեցող MADE BY ARMENIANS անդրանիկ գագաթնաժողովը, որն ընթանում է փետրվարի 20-22-ը և որում հայերի կողմից ստեղծված կամ ղեկավարվող բարձրակարգ ապրանքանիշերը ներկայացվում են արաբական շուկայում: Ես ևս հյուրերի թվում էի և ներկայացնում եմ գագաթնաժողովի բոլոր մանրամասները հենց Ռաս ալ-Խայմայից:

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Երեք օր ընթացող գագաթնաժողովին մեզ սպասվում էին պանելային քննարկումներ բիզնես ոլորտի առաջամարտիկների, ՀՀ ու ԱՄԷ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, գործընկերային կապերի հաստատման հնարավորություններ ԱՄԷ և միջազգային ներդրողների հետ, ինչպես նաև հայկական ապրանքանիշերի եզակի առաջարկների ներկայացման հնարավորություններ, նաև հագեցած մշակութային ծրագիր: 

Ինձ համար սա ևս մեկ հնարավորություն էր գեղեցիկ ներկայացնելու իմ հայրենակիցների աշխատանքը, ինչպես նաև նոր կապեր, ծանոթություններ և հիշողություններ ձեռք բերելու հաճելի առիթ: 

MBA-ը 2025-ը մեկնարկային միջոցառում է, որը կազմակերպվում է MADE BY ARMENIANS հասարակական ընկերության կողմից՝ Ռաս ալ-Խայմայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ: Գլխավոր գործընկերն էր ftNFT-ն, որը հայկական ստեղծագործականությունն ու նորարարությունը ներկայացնում է համաշխարհային մակարդակով:

Անի Մանուկյանը MADE BY ARMENIANS գագաթնաժողովի հիմնադիրն է: 

Գագաթնաժողովին ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Գագաթնաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԱՄԷ-ի քաղաքական գործիչներ, գործարարներ: Հատկապես ուշագրավ էր Սոֆի Դևոյանի հոգու և պարի թատրոնի հրաշալի բեմականացումը, որը փարաջանովյան ձեռագրով էր: Գագաթնաժողովի ընթացքում նաև տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացվեցին ԱՄԷ-ում զգալի հաջողություն գրանցած հայ և միջազգային ձեռներեցները:

Գագաթնաժողովին նաև ներկա էր FASTEX Ecosystem-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:

MADE BY ARMENIANS գագաթնաժողովում ներկայացված հայկական ապրանքատեսակները շատ չէին, հուսով եմ հաջորդ գագաթնաժողովին ավելի շատ թվով արտադրողներ կներկայացվեն: Առհասարակ երեք օրը կարծում եմ մի փոքր երկար էր, հաշվի առնելով, որ սա առաջին նախաձեռնությունն էր, ավելի ամբողջական կլիներ, եթե ամեն ինչ իրագործվել մեկ օրում՝ հագեցած ծրագրով: Ներկայացված մոտ երկու տասնյակ հայկական ընկերությունների թվում էին տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ, անհատներ, արվեստագետներ: Սննդից մինչ անշարժ գույք, զբոսաշրջությունից մինչ թվային նորարար տեխնոլոգիաներ և նորաձևություն: 

Գիգանտ ընկերությունների կողքին հաճելի էր տեսնել նաև ավելի երիտասարդ հայ ձեռներեցների, ինչպես օրինակ UHI ապրանքանիշն էր՝ իր յուրօրինակ զարդերով: Բրենդի հիմնադիր և Գլխավոր դիզայներ Արմեն Շահինյանը գագաթնաժողովին ներկայացրեց ինքնատիպ ակնոցների նոր շարքը: UHI Jewlry-ի մասին ավելին՝ uhijewelry.com կայքում: 

Made by Armenians Անդրանիկ գագաթնաժողովի գլխավոր գործընկերն էր ftNFT-ն, որը հայկական ստեղծագործականությունն ու նորարարությունը ներկայացնում է համաշխարհային մակարդակով: Ստեղծված լինելով Հայաստանում և իր գործունեությունը շարունակելով Դուբայում՝ ftNFT-ն հանդես է եկել մի շարք ֆիզիկական և թվային նորարարություններով, որոնք կցուցադրվեն գագաթնաժողովի ընթացքում:

 MBA-Made By Armenians գագաթնաժողովի երկրորդ օրը, Faina հայկական բրենդը ներկայացրեց իր նոր հավաքածուն: Տարբերվող ցուցադրությանը կարող եք հետևել մեր առանձին փոստում ԱՀԱ ԱՅՍՏԵՂ

Ականատեսը եղանք ՆԱև ՆՈՒՌ-ի գլխավորությամբ 12 արտիստների տպավորիչ արտիստիկ ելույթին: Այս բացառիկ ցուցադրության ընթացում ստեղծագործությունը, մշակույթը և արհեստագործությունը կենդանանում էին հմայող քանդակների և կենդանի արվեստի արտահայտությունների միջոցով:

 Immersive Live Art – հուզիչ ներկայացման ընթացքում ավանդույթը համեմվեց ժամանակակից ստեղծագործության հետ: Հայաստանի քարտեզի սահմաններում արվեստագետները ստեղծեցին ապագա Հայաստանը և ավելին... Ոգեշնչող ստեղծագործությունից բացի դարձանք նաև 13 վարպետների քանդակների և մտածելու տեղիք տվող արվեստի գործերի ականատեսը:

Դե իսկ գագաթնաժողովի երաժշտական անակնկալը 3.33 խմբի բացօթյա համերգն էր, որից հետո նվագեց DJ Guevo-ն: Նախապես հայտարարված Reincarnation խմբի համերգը, տեխնիկական պատճառներով տեղի չունեցավ:

BEST OF WEEK

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը

Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը

ALEKSANDERSIRADEKIAN ապրանքանիշն իր նոր հավաքածուն ներկայացրեց «Գրանդ Հոթել Երևան»-ում

PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է

GUAVA NOVA սրահի բացումը Տերյան 52 հասցեում

KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում

back-top