Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել Midea Group-ի տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում Midea Group/Building Technologies բաժնի Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի, ԱՊՀ երկրների արտասահմանյան վաճառքի գլխավոր մենեջեր Դենիս Լին: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Midea VRF V8 նոր տեխնոլոգիաները, զեկույցներով հանդես եկան օդափոխման, հովացման և ջեռուցման համակարգեր ներկայացնող տեղական և արտասահմանյան տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում ելութներով հանդես եկան՝ Midea Կովկաս ընկերության գլխավոր մենեջեր Արչիլ Դալակիշվիլին, ով ներկայացրեց MBT-ն՝ Midea Building Technologies-ը: «Midea MBT»-ի տեխնիկական ինժեներ Ժաո Ջիարունը, ով ներկայացրեց Midea բրենդի Linvol ապրանքանիշը։ CLIVET ընկերության տարածաշրջանում արտահանման վաճառքի մենեջեր Անդրեա Դիտտուրան, ով ներկայացրեց Clivet ապրանքանիշը: Ինչպես նաև Midea Կովկաս ընկերության բիզնես գործառույթների մենեջեր Գիորգի Ագլաձեն, ով ներկայացրեց նոր սերնդի VRF - V8 համակարգի առանձնահատկությունները և առավելությունները:
Համաժողովի ընթացքում տեղի ունենացավ նաև մրցանակաբաշխություն, որի ընթացքում երկարատև համագործացության համար պատվոգրերի և մրցանակների արժանացան մի շարք ընկերություններ: Մրցանակաբաշխության ավարտին հյուրերին սպասվում էր հանդիսավոր ճաշկերույթ, խաղարկություն և երաժշտական հագեցած ծրագիր: