l

lifestyle

Դիզայներ Աննա Վարդանյանը ներկայացրեց իր VANNA ժամացույցները

TIME խանութների ցանցը, որը Հայաստանում պաշտոնապես արդեն երկու տարի ներկայացնում է VANNA բրենդը, կազմակերպել էր հատուկ միջոցառում Courtyard by Marriott Yerevan հյուրանոցի GILLA ռեստորանում: Հայաստան էր ժամանել VANNA բրենդի հիմնադիր, դիզայներ Աննա Վարդանյանը, ով առաջին անգամ անձամբ ներկայացրեց իր բրենդն իր հայրենիքում: 

«Կանացիությունը անսահման զարգանում է, ծաղկում է, երբ այն ունի ճիշտ հիմք՝ իրականորեն արտահայտվելու համար: Ես ստեղծել եմ VANNA-ն 2020 թվականին՝ որպես կանանց հզորացման դրսևորում և հպարտ եմ իմ հայրենիքում ևս ներկայացնելու իմ բրենդը: Մեր ճանապարհորդությունը դեռ նոր է սկսվում, և մենք շատ ուրախ ենք, որ դուք մեզ հետ ենք»՝ իր խոսքում նշեց բրենդի դիզայներ, հիմնադիր և գործադիր տնօրեն Աննա Վարդանյան, ով հատուկ VANNA բրենդի երևանյան շնորհանդեսի համար ժամանել էր Հայաստան: 

Յուրաքանչյուր կտոր կրքի և առաջընթացի վկայությունն է. Աննա Վարդանյանի տեսլականները կյանքի են կոչվել Շվեյցարիայից դուրս գտնվող տեխնիկական ինժեներական թիմի համագործակցության միջոցով: Բրենդի գաղափարախոսությունը ազատ է երևակայության, որը զերծ է պայմանական սահմանափակումներից: VANNA ժամացույցների դիզայնի ավանգարդ մոտեցումը ծնվել է տիեզերքից. մինիմալ, բարդ, շքեղ: Լյուքս բրենդի բոլոր 10 հավաքածուները կարող եք ձեռք բերել TIME սրահներում, TIME սրահի կայքում՝ Time.am , ինչպես նաև www.vanna.la կայքում: 

 Բոլոր VANNA ժամացույցները կիսում են եզակի ԴՆԹ. իրական թանկարժեք քարերն ու բարձրորակ մետաղները միաձուլվում են նուրբ վարպետության շնորհիվ՝ ստեղծելով արվեստի ճոխ գործեր Ձեզ համար: Յուրաքանչյուր մոդել դիզայներական տարբերվող ձեռագիր է՝ միաժամանակ մնալով ակնթարթորեն ճանաչելի որպես VANNA տիեզերքի անդամ: Այսօրվա կինն ինքն է տնօրինում սեփական ժամանակը: VANNA-ն ստեղծում է եզակի ճանապարհ՝ միաձուլելով զարդերի և ժամացույցի գաղափարները բոլորովին նոր ստեղծագործության մեջ: Դրանով բրենդը խաթարում է ժամացույցների արտադրության ոլորտի դիզայնի պատմականորեն տղամարդկանց վրա հիմնված մոտեցումը:

Միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էր ծանոթացում բրենդի պատմության հետ, լավ երաժշտություն DJ Mei-ից, իսկ խաղարկության ընթացքում էլ մի քանի հաջողակներ շահեցին VANNA բրենդի ժամացույցներ և ոչ միայն:  

VANNA.LA

FB /IG

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top