l

lifestyle

DOP CHILLABORATORY-ի բացումը Փարպեցի 15 հասցեում

Փարպեցին կարծես սկում է մրցել Պուշկին փողոցի հետ, որպես ամենանորաոճ փողոց ու Փարպեցի 15 հասցեում օրերս բացված DOP CHILLABORATORY-ին մեկնարկում է թրենդը: Պատմում եմ հետաքրքիր ձևաչափով նոր ժամանցավայրի մասին, ու ներկայացնում բացումը:

Բացմանը ներկա էին Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ, Վիկա Մարտիրոսյանը՝ դստեր, Արսեն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոնե Սիլվերը, Կարինե Առուստամյանն ամուսնու հետ, բլոգերներ, գործընկերներ ու պարզապես ժամանցասերներ: Ինչո՞վ է առանձնանում DOP CHILLABORATORY-ին, ինչու պետք է այցելել, երբ և ում հետ. ինչպես տիկտոկի էն համով աղջիկնա ասում՝ սա գովազդ չի, սա իմ անձնական կարծիքնա:

Նախ ինձ դուր եկավ վայրը՝ Փարպեցի 15, աղմուկից հեռու, բայց քաղաքի կենտրոնում, որտեղ դեռ կարելի է ավտոկայանատեղի գտնել ու մարդկանց անցուդարձից չհոգնել: Ի դեպ, չգիտեմ նկատել եք թե ոչ, բայց բաաարձր ռաբիս միացրած սև նիվաների վարորդներն էլ մի տեսակ Փարպեցիով չեն անցնում: Սենց անվանեմ՝ լավ հանգստի ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ. վայր, որտեղ բոլոր տարիքի ու նախասիրության անձինք կգտնեն իրենց հանգիստը և լավ ժամանց կանցկացնեն: Փակ և բաց սրահներն ավելի նման էին գաստրոլաունջի, որտեղ կարող ես զույգով կամ ընկերներով համեղ սնվել, լավ երաժշտություն լսել, կարող ես նույնիսկ թեթև ծնունդներ նշել, նամանավանդ, որ week end-ներին նվագում են հայտնի DJ-ներ: Աշխատանքային ժամերը՝ 11.00-ից մինչ 04.00, և այո, խոհանոցը մինչ լուսադեմ գործում է, ինչը քաղաքի այս հատվածի համար նույնպես մեծ բոնուս է: 

Խոհանոցը՝ ֆյուժն, պանասիական, եվրոպական, կգտնեք ձեր բոլոր սիրված ուտեստները նույնիսկ եթե բուսակեր եք, կամ փորձում եք ծանր չսնվել ու բավարարվել պարզապես դեսերտով: Բարում՝ դասական և հեղինակային կոկտեյլներ, ֆրեշեր, հյութեր, սրճային կոկտեյլներ: Շատ հով է ներսում, երկու հարկերում էլ, հիմա պատմեմ առաջին հարկի մասին: 

Առաջին հարկում մինչև 15 հյուրերի համար հինգ առանձին լաբորատորիա-սրահներ են, որտեղ արդեն կարող եք նաև խաղալ սեղանի խաղեր, դիտել հեռուստացույց, նշել ձեր առիթը բոլորից առանձին: Բոլոր սրահներում տեղադրված են վերջին սերնդի Playstation, սաունդ համակարգ, հեռուստացույց՝ սպորտային խաղերն ընկերներով նայելու համար, օդափոխության համակարգ, իհարկե wi-fi, ինչու եմ շեշտում wi-fi-ը, քանի որ բուդապեշտից եմ վերադարձել վերջերս և այնտեղ wi-fi ՆԵՄԱ:

Երկու մեծ սրահներում, մոռացա նշեմ, որ տեղադրված են պոկերի պրոֆեսիոնալ սեղաններ՝ եթե որոշել եք ընկերներով պոկեր խաղալ: Խորհուրդ կտամ նախապես ամրագրել սեղան կամ, առանձին լաբորատորիա առաջին հարկում, ամեն դեպքում թողնում եմ տվյալները: 

Փարպեցի 15

044-88 00 33

FB / IG

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top