l

lifestyle

N7 BEACH Club! ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻԱԿ ՌՈՒՖԹՈՓ ԼՈՂԱՎԱԶԱՆԸ ԲԱՑՎԵՑ

Այո, արդեն մենք ևս ունենք INFINITY POOL, այն էլ դեպի ԱՐԱՐԱՏ բացվող ցնցող տեսարանով: Նորաբաց The Future Tower-ի տանիքին՝ 19-րդ հարկում բացվեց երևանյան միակ ռուֆթոփ լողավազանը, այն էլ պանորամա տեսարանով: Իմ ինստաէջում կգտնեք այսօրվա սթորիթելը, իսկ այս փոստում հուշեմ Ձեզ, թե որտեղ է գտնվում N7 BEACH Club-ը և ինչու է պետք այցելել այն:

  • Պարոնյան 40, +37433-007 770 (WhatsApp)
  • Կամո Թովմասյան

 

N7 BEACH Club-ը Seven Visions Resort & Places, The Dvin-ի նոր նախագիծն է, որը գտնվում է Պարոնյան 40 հասցեում գործող The Future Tower-ի տանիքին: Լողավազանը գործում է ամեն օր՝ 10.00-ից մինչ 19.00, իսկ մուտքը միայն 15 տարեկանից բարձր է: Ամեն օր՝ 13.00-ից 18.00 նվագում են լավագույն հայ, ինչպես նաև հյուր DJ-ները: Մուտքի արժեքը հունիս ամսվա համար՝ 25 000 դրամ է, որը կարող է փոփոխվել ամառվա ընթացքում, ուստի նախապես կարող եք ճշտել արժեքը այցելությունից առաջ: Ի դեպ, ինչպես նկատում եք այս նկարում ինֆինիթի լողավազանի դիմապակին ամբողջական է, իսկ նման կոնստրուկցիայով ռուֆթոփ լողավազան աշխարհում ընդամենը 4-ն են: Լողավազանը գտնվում է 19-րդ հարկում, հարնդերձարանը՝ 18-րդ: Կարծում եմ մեր ֆոտոշարքում կարող եք գնահատել այս շքեղ նոր նախագիծը, որը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում եզակի է: 

Պարոնյան 40

+37433-007 770 (WhatsApp)

FB / IG

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Իտալական շունչ՝ Երևանի «Բյուրեղ» բնակելի համալիրում. բացվեց PARMA-ի 8-րդ մասնաճյուղը

Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր

ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո

KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում

PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում

ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության

back-top