l

lifestyle

Բարեգործական Գալա ընթրիք «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» փառատոնի շրջանակներում

Դիլիջանի «ԻՄ ՏՈՒՆ» ռեստորանում կայացավ հատուկ բարեգործական Գալա Ընթրիք։ Երեկոյի ճաշացանկի հեղինակը ֆրանսահայ խոհարար, 2 Միշլենյան աստղ կրող Ալեն Ալեքսանյանն էր, ում գլխավորությամբ հյուրերին մատուցվեցին 5 հեղինակային ճաշատեսակներ՝ ոգեշնչված Դիլիջանի բնությամբ և հիմքում ունենալով հայկական անուշահամ բաղադրիչները։

ARARAT հայկական կոնյակները՝ լինելով ընթրիքի հատուկ գործընկերը, բացման արարողության համար պատրաստել էր ընդունելության հյուրասիրություն՝ հեղինակային կոկտեյլներով։

Ճաշատեսակների հետ համադրված էին Yacoubian-Hobbs կարմիր և սպիտակ գինիները, ինչպես նաև ARARAT հայկական կոնյակները։ Երեկոյի ընթացում հնչում էր կենդանի էթնո-ֆոլկ երաժշտություն՝ Ակնա բենդի կատարմամբ։ 

Երեկոն նվիրված էր Հայաստանում ժամանակակից գաստրոնոմիայի հիմնադիրներից՝ Ժիրայր Ավանյանին, ով նպատակ ուներ «ԻՄ ՏՈՒՆ» ռեստորանում հյուրընկալել միջազգային փորձառու խոհարարների և նրանց փորձը կիսել տեղի խոհարարական համայնքի հետ։ Շարունակելով  պարոն Ավանյանի գործը՝ այս բարեգործական ընթրիքի հասույթը փոխանցվելու է Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոնի նվազագույնը 4 երիտասարդ խոհարարների 3 տարիների ուսման վճարի փոխհատուցմանը՝ սրանով իսկ քայլ կատարելով Հայաստանում գաստրոնոմիայի հիմքերի ամրապնդմանը։

Բարեգործական հանգանակություններից զատ երեկոյի ընթացքում տեղի ունեցան նաև աճուրդներ։ Պարոն Ավանյանի անձնական հավաքածուից աճուրդի հանվեցին և վաճառվեցին կտավ և կարպետ։
Երեկոյի գլխավոր պահերից էր նաև շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանի նշանավոր նարնջագույն խոհարարական բաճկոնի աճուրդը, որը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես հյուրերի, այնպես էլ հենց շեֆ-խոհարարի մոտ։

Երեկոյի ավարտին բոլոր հյուրերը ստացան հատուկ նվերներ ARARAT հայկական կոնյակների կողմից։

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top