
Ամռան երկրորդ հանգստյան օրերը նշանավորվեցին յուրահատուկ տոնով. Երևանի փողոցներում տեղի ունեցավ «Երևանի գինու օրեր» մշակութային խորհրդանշական միջոցառումը: Փառատոնը բացահայտում է Հայաստանի դարավոր հարուստ պատմության և ժամանակակից մշակույթի կապը, որը ջերմորեն հյուրընկալում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնակիցներին: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Samsung-ը միջոցառման մասնակից համաշխարհային բրենդներից մեկն է: Ընկերությունն ավանդաբար աջակցում և զարգացնում է մշակութային և սոցիալական նախագծեր ամբողջ աշխարհում: Այս տարի փառատոնի հյուրերը այցելեցին տպավորիչ «Samsung Galaxy AI Spot» բրենդավորված տաղավարը՝ ֆոտոզոնայով, հանգստի համար նախատեսված տարածքով և կարողացան մասնակցել հետաքրքիր ակտիվությունների։

Այսպիսով, հյուրերը կարողացան անձամբ փորձարկել Galaxy S24 Ultra, S24+ և S24 նոր ֆլագմանական սմարթֆոնները՝ ընկղմվելով Galaxy AI արհեստական բանականության հիասքանչ աշխարհում։ Samsung-ի ֆլագմանների մեջ ներկառուցված Galaxy AI-ն զգալիորեն թեթևացնում է առօրյա խնդիրները և կյանքն ավելի հետաքրքիր դարձնում: Օրինակ, Galaxy AI-ն կարող է անմիջապես գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ վերաշարադրել հաղորդագրության տեքստը՝ այլ տոնայնությամբ: «Խելացի» է դարձել նաև ֆոտոխմբագիրը։ Այժմ դուք կարող եք տեղափոխել լուսանկարում պատկերված օբյեկտները, փոխել դրանց չափսերը, շտկել տգեղ հատվածները, իսկ Galaxy AI-ն կավարտի ֆոնի մշակումը: Հոդվածը շա՞տ է երկար: Galaxy AI-ն վայրկյանների ընթացքում կստեղծի ամփոփագիր և նույնիսկ այն կթարգմանի օտար լեզվով։ Իսկ այս ամենը միտված է նրան, որպեսզի կարողանաք խնայել ձեր ժամանակը և կարևորագույն գործերն անել: «Galaxy AI Spot» տաղավարում ցուցադրվեցին արհեստական բանականության ավելի շատ հնարավորություններ:

Փառատոնի հյուրերի համար Samsung-ը նաև կազմակերպել էր ժամանցի հետաքրքիր տարբերակներ և պատրաստել էր բրենդային նվերներ։ Տոնական բոլոր օրերի ընթացում յուրաքանչյուրը կարողացավ մասնակցել Galaxy AI-ի հետաքրքրաշարժ քվեստին, որի միջոցով հյուրերը ծանոթացան արհեստական բանականությամբ սմարթֆոնների եզակի առանձնահատկություններին, իսկ հաղթողը ստացավ Galaxy S24 Ultra նորագույն ֆլագմանը։ Նաև «Galaxy AI Spot» գոտում տեղի ունեցավ ֆոտոմրցույթ և փառատոնի գործընկերների կողմից անցկացվեց խաղարկություն: Բացի այդ, ընկերության բրենդային գոտում հյուրերը կարողացան իրենց տեսքը լրացնել փայլիկներով և հյուրասիրվել «բրենդային-աստղային» թխվածքաբլիթներով, որոնք խորհրդանշում են Galaxy AI-ն: Իսկ նրանք, ովքեր ցանկանում էին փառատոնի ընթացքում ձեռք բերել Samsung-ի ֆլագմաններ բրենդային գոտուց, ստացան ֆիրմային նվեր ընկերության կողմից։

«Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում 2017 թվականից ի վեր։ Տեղի բնակիչների և բազմաթիվ զբոսաշրջիկների համար այն դարձել է ամառային ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի քաղաքապետարանի աջակցությամբ Էվենտուրա ընկերության կողմից. փառատոնը օգնում է պահպանել հայկական գինեգործության ավանդույթները և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը՝ խթանելով երկրի տնտեսական զարգացումը։ Փառատոնի տարածք մուտքն անվճար է:










































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը