l

lifestyle

5-ՐԴ COOL CLUB ՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԱԲՈՎՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ

Լեհական COOL CLUB ապրանքանիշը բացեց իր հինգերորդ սրահը Հայաստանում՝ Աբովյան 22 հասցեում: 0-ից մինչև 14 տարեկան երեխաների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ և խաղալիքների մեծ տեսականի ներկայացնող COOL CLUB-ի 5-րդ սրահի բացումն իսկական մանկական տոնի վերածվեց, որն առաջարկում եմ դիտել ԿամոԲլոգում:

 

Cool Club լեհական բրենդին իհարկե ծանոթ եք, այն հայաստանյան շուկայում դեռ 2001 թ.-ից էր, բայց 2022թ.-ից ապրանքանիշը պաշտոնապես ներկայացվեց արդեն «Ֆամի Գրուպ»-ի կողմից՝ նոր ձևաչափով, նոր գույներով ու նոր՝ ավելի հասանելի գնային քաղաքականությամբ: Ինչպես արդեն նշեցի, լեհական այս բրենդն առաջարկում է 0-ից 14 տարեկանների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, նաև խաղալիքներ, այնպես որ սրահում կարող եք ունենալ Ձեր երեխայի ամբողջական լուքը: 

Կատարելով գնում՝յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում ստանում է կուտակային զեղչի քարտ, որը հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ, կատարելով 500 000-1 000 000 դրամի գնում՝ զեղչը դառնում է 10%, իսկ 1 000 000 եւ ավելի գնումների դեպքում այն դառնում 15%: Մշտապես թարմացվող նոր տեսականուն, գներին, ակցիաներին եւ սեզոնային զեղչերին կարող եք հետեւել Cool Club Armenia-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերում։

Վառ գույներ, հարմարավետ և որակյալ արտադրանք, լեհական որակ և զարմանալի մատչելի գներ՝ հաշվի առնելով որակը: Գործում է առաքում ՀՀ ՈՂՋ տարածքում ԱՌՑԱՆՑ գնման դեպքում, իսկ 20 000 դր. և ավելի գնումների դեպքում առաքումը ԱՆՎՃԱՐ է: Նաև գործում է հետվճարային համակարգ, ինչի շնորհիվ կարող եք վճարել ձեր գնման համար 3-6 ամիսների ընթացքում: Երևանում գործում են հինգ Cool Club խանութներ՝ Մեգամոլում, Ռիո մոլում, Էրեբունի մոլում, Մաշտոց 16 հասցեում և փաստորեն արդեն նաև Աբովյան 22 հասցեում: 

Նոր սրահի բացումը վստահվել էր ինձ և Իրինա Թովմասյանին: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն՝ քաղցր բամբակներ, մաշմելոներ, զովացուցիչ ըմպելիքներ ու անսահմանափակ պաղպաղակ: Ծնողներին և երեխաներին զբաղեցնում էին խաղավարները, երեխաներն իրենք էին պատկերազարդում, կամ կարող էին ընտրել ակվագրիմի ծառայությունը: Բացմանը ներկա էին նաև իրենց բալիկների հետ սիրված բլոգեր-մայրիկներ՝ Կարմեն Ղազարյանը, Աննա Դովլաթյանը, Մաշրումը, Սոֆիա Պողոսյանը և այլք: Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ խաղարկություն, որի ընթացքում խաղարկվեց 30 և 50 000 դրամի նվեր քարտեր:

ԱԲՈՎՅԱՆ 22

FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top