Mitoyan Production & HK Production ընկերությունների համատեղ արտադրության «Մի գդալ սեր»-ը սիրո, ընտրության, հայկական խոհանոցի և սեփական արմատները նորովի բացահայտելու մասին պատմություն է։
Ֆիլմի կենտրոնում Բոստոնում հաջողության հասած խոհարար Արեգն է, որը նոր ներշնչանք փնտրելով՝ գալիս է Հայաստան։ Այստեղ նա հանդիպում է Լուսինին, և այդ հանդիպումը փոխում է նրա կյանքի ընթացքը։ Սերը, հայկական խոհանոցն ու մի շարք անսպասելի բացահայտումներ Արեգին կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերադառնալ իր նախկին, արդեն կայացած կյանքին, թե՞ մնալ և ամեն ինչ սկսել նորից։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։ Դերասանական կազմում են նաև Էդգար Դամաթյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևոն Հարությունյանը, Մինաս Ասրյանը և Եվա Զոհրաբյանը։ Ֆիլմում մասնակցում են նաև Նորա Արմանին և Աննալիս Բասսոն, հատուկ մասնակցությամբ՝ Նազենի Հովհաննիսյանը, իսկ հատուկ հրավերով՝ Ռաֆայել Երանոսյանը։

«Մի գդալ սեր»-ի ռեժիսորն ու պրոդյուսերներից մեկը Հրաչ Քեշիշյանն է, մյուս պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Սցենարի հեղինակը Արտակ Ալեքսանյանն է։ Ֆիլմը ստեղծվել է Փոփի Ջ. Անդերսոնի գրքի հիման վրա։
Ֆիլմի երաժշտական ձևավորման մեջ ընդգրկված են Հայկոյի, Արման Պարսամյանի և Ռոլանդ Գասպարյանի ստեղծագործությունները։
Պրեմիերային ներկա էին ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև հայկական շոու-բիզնեսի, մշակույթի և մեդիա ոլորտի բազմաթիվ հյուրեր։















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը
Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին
Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը