Նույն մթնոլորտը, նույն դիզայնը և նույն փորձառությունը, ինչ այսօր կարելի է տեսնել ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի առաջատար Nike խանութներում։

Ամենահաճելի նորություններից մեկն էլ այն է, որ այստեղ ձեզ սպասում են էքսկլյուզիվ մոդելներ, որոնք չեք գտնի մյուս սրահներում։ Իհարկե, կլինեն նաև Nike-ի ամենասիրելի դասական հավաքածուները, բայց այս խանութը ստեղծվել է հենց նրանց համար, ովքեր սիրում են առաջինը կրել ամենանորն ու էքսկլյուզիվը։

Բացմանը Երևան էին ժամանել Nike-ի տարածաշրջանային ղեկավարները և ընկերության ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է հայկական շուկան բրենդի համար։

Արդեն 18 տարի Nike-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հետևողականորեն զարգացնում է բրենդը, իսկ այս նոր խանութի բացումը հերթական մեծ քայլն է՝ համաշխարհային մակարդակի shopping experience-ը Երևան բերելու ճանապարհին։

Հետաքրքիր էր նաև Nike Armenia-ի և «Շունչ» բնական ջրերի համագործակցությունը․ խանութի բացման առթիվ ներկայացվել էր սահմանափակ քանակությամբ հատուկ թողարկված պրոդուկցիա, որը հասանելի էր միայն այս միջոցառման շրջանակում։

Nike Run Club-ը՝արդեն նաև Երևանում
Nike-ը Հայաստան է բերում նաև իր ամենահայտնի միջազգային նախաձեռնություններից մեկը՝ Nike Run Club-ը, որը միլիոնավոր մարդկանց միավորում է առողջ ապրելակերպի և վազքի շուրջ։ Nike Run Club-ը գործում է աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում, և այժմ այս միջազգային համայնքի մասնիկը կարող եք դառնալ նաև Հայաստանում։ Մասնակցությունն անվճար է, և միանալ կարող է ցանկացած ցանկացող՝ անկախ տարիքից կամ ֆիզիկական պատրաստվածությունից։ Ակումբն ունի Telegram-ի պաշտոնական ալիք, որտեղ նախապես հրապարակվում են վազքի օրերը, մարզումների ժամանակացույցը, հանդիպման վայրերը և բոլոր կարևոր հայտարարությունները։ Եթե չեք ցանկանում բաց թողնել հաջորդ վազքը, պարզապես միացեք ալիքին և հետևեք թարմացումներին։

Մարզումները կազմակերպվում են պարբերաբար, իսկ մասնակիցները բաժանվում են երկու խմբի՝ սկսնակների և փորձառու վազորդների, որպեսզի յուրաքանչյուրն իր տեմպով ու հնարավորություններին համապատասխան մարզվի։ Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն ավելի ակտիվ կյանք վարելու, այլև նոր ընկերներ ձեռք բերելու, մոտիվացիա ստանալու և դառնալու համաշխարհային Nike Run Club համայնքի մի մասը։

Մի խոսքով՝ Nike-ն այլևս միայն սպորտային հագուստ ու կոշիկ չէ։ Սա համայնք է, շարժում և ապրելակերպ, որի դռները հիմա բաց են նաև Երևանի համար։
Հյուսիսայինպողոտա 10/1




















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը
Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին
Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը