Դժվար է հավատալ, որ այս փոքրիկ խանութից սկսված պատմությունն այսօր վերածվել է 37 մասնաճյուղ ունեցող սուպերմարկետների ցանցի, որը դարձել է հազարավոր ընտանիքների առօրյայի անբաժան մասը։ Սա լավագույն ապացույցն է, որ մեծ հաջողությունները հաճախ սկսվում են փոքր, բայց վստահ քայլերից։

Տոնական միջոցառման շրջանակում Նալբանդյան 102-ի մասնաճյուղում հյուրերին սպասվում էր ջերմ մթնոլորտ, ֆուրշետ, DJ-ի երաժշտական ուղեկցություն և բազմաթիվ հաճելի անակնկալներ։ Հատուկ նվերներ էին նախատեսված նաև հաճախորդների համար. Զովքի բոնուս քարտ ունեցողները հնարավորություն ունեին ստանալու 10.000-իցմինչև 100.000 դրամի բոնուս, որը փոխանցվում էր անմիջապես իրենց քարտերին։

27 տարիների ընթացքում Զովքը կարողացել է պահպանել իր գլխավոր արժեքները՝ վստահությունը, որակը և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Իսկ այս հոբելյանը ոչ միայն անցած ճանապարհի ամփոփումն է, այլև նոր հաջողությունների մեկնարկը։ Ընկերությունն արդեն խոստանում է շարունակել ընդլայնվել՝ բացելով նոր մասնաճյուղեր և պատրաստելով բազմաթիվ անակնկալներ իր գնորդների համար։

Շնորհավոր 27-ամյակ, Զովք։ Թող յուրաքանչյուր նոր մասնաճյուղ շարունակի նույն պատմությունը, որը տարիներ առաջ սկսվեց այս փոքրիկ, բայց այսօր արդեն խորհրդանշական հասցեից։
Թարմ և մատչելի՝ ամեն օր...




























































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը
Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին
Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը