Ի դեպ, ամառվա ընթացքում Evocabank-ը խաղարկում է IM LS6 RWD էլեկտրական մեքենա։ Մասնակցի՛ր խաղարկությանը, եթե դու Evoca Mastercard քարտապան ես։Ընդամենը կատարիր 1 մլն դրամ և ավելի անկանխիկ վճարումներ խաղարկության ամբողջ ընթացքում Evoca Mastercard-ով և շահիր գլխավոր մրցանակ՝ IM LS6 RWD էլեկտրական մեքենա ու այլ նվերներ՝ 5 հատ iPhone 16 Pro Max, 5 հատ AirPods Max, 10 հատ 50,000 դրամ արժողությամբ Mastercard Digital Gift Card: Խաղարկությանը մասնակցում են Evocabank-ի բոլոր Mastercard-երը՝ Standard, Gold, Digital, Digital Gift Card, Mastercard Travel (նորույթ` շուտով): Խաղարկության ժամկետ՝ 2025թ ապրիլի 1-ից օգոստոսի 31: Խաղարկության մանրամասներ:
_____________
N7 BEACH CLUB
Ինչու եմ սիրում այս լողավազանը, քանի որ այն միայն մեծահասակների համար է: Թող ներեն ինձ ծնողները բայց դաժան աշխատանքային օրերից հետո իրոք շատ դժվար է հանգստանալ երեխաների հետ: Բացի այդ սա միակ ռուֆ-լողավազանն է, որն ունի 360 աստիճան պանորամային տեսարան: Աշխատանքային ժամերն են՝ 10.00-ից 19.00: Մուտքավճար՝ 25 000 դրամ, բունգալոների համար դեպոզիտ՝ 200 000 դրամ: Ամեն օր՝ 13. 00-ից նվագում է DJ-ը, 14.00-ից 14.45՝ շոու ծրագիր, մուտքը միայն 15+: աբոնեմենտ. 1 ամիս, ժամը` 10:00-ից 12:00-200.000 դր, 1 ամիս, ժամը` 10:00 ից 19:00՝ 300.000 դր, 3 ամիս, ժամ `10:00 ից 19:00-550.000դր:
Պարոնյան 40/ 033-00 77 70 (Whatsapp)
--------
The Pool by Seven Visions
Ֆավորիտներից մեկը, որը ժամանակին միանգամից փոխեց խաղի կանոնները՝ սահմանելով նոր որակ ու ձևաչափ: Միշտ լավ երաժշտություն, սիրուն հաջողակ մարդիկ, շատ հավես բար լողավազանում ու որ ամենակարևորնա՝ կենտրոնումա, ժամանակ չես կորցնում: Աշխ. Ժամեր`10:00-19:00, մուտքը միայն զույգերով, ամեն օր` 13:00-ից 18:00 նվագում է DJ, շոու ծրագիր` Շբթ, Կիր՝ 15:00-ից 17:00: Մուտքավճար` 20.000դր, երեխաներ`մինչև 6տ անվճար, 7 եւ ավելի` 20.000դր: Բունգալոներ`150.000դր դեպոզիտ, Quite Zone` 150.000 դր դեպոզիտ: Աբոնեմենտ` 1 ամիս, ժամը` 10:00-ից 12:00՝ 150.000դր, 1 ամիս, ժամը 10:00-ից 19:00՝ 250.000դր, 3 ամիս, ժամը 10:00-ից 19:00՝ 550.000դր:
Պարոնյան 40/ 043 99 00 11 ( Whatsapp)
-------
Jellyfish Beach Club
Օդանավակայանի հենց հարևանությամբ գործող Jellyfish-ը պարզապես լողավազան չէ, այն իրոք առանձին կղզի է՝ որտեղ բոլոր հյուրերը կարծես մոդելներ են, ջուրը կարծես մալդիվներից բերված լինի ու կոկտեյլ խմելուց էլ կարծես նկարվում ես Վոգի համար: Գործում է ամեն օր 10-00-ից մինչ 20.00: Մուտքի արժեքն է 20 000 դրամ: Նաև նշեմ դրես կոդի մասին, օրինակ լողավազանի տարածքում ջինսերով չեք կարող շրջել, իսկ եթե պարզապես այցելել եք ռեստորանից օգտվելու համար, նշեմ, որ այս դեպքում մուտքավճար չի գործում: Vibe zone-ը նախատեսված է 6-8 անձի համար, արժեքը 180.000 դրամ է և ամբողջ գումարը դեպոզիտ է։ Կարող են պատվերներ կատարել բառից, ռեստորանից: Bungalow-ն նույնպես դեպոզիտային տարբերակով է, նույնպես նախատեսված է 6-8 անձի համար, արժեքը՝ 210.000 դրամ, դեպոզիտը 6 անձի համար է, յուր. ավել քանակի անձի համար վճարում են 35.000 դրամ։
Իսահակ Գասպարյան 34/ 044-49 50 00
--------------
HILLS SPORT COMPLEX
Ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Նշեմ, որ շատ համեղ խոհանոց է գործում, գրեթե ամեն ինչ փորձել ենք այստեղ, միշտ լավ երաժշտություն է, իսկ մեծության շնորհիվ կարող ես առանձնանալ ու հանգստանալ: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 8 000 և 12 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, շաբաթ/կիրակի-10 000 և 15 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Լողավազանը գործում է 09.00-21.00: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան, տրամադրվում է սրբիչ և շուտով հնարավոր կլինի այստեղ խաղալ բացօթյա թենիս:
Նոր Նորքի 2րդ զանգված, Մոլդովական 27/1
(043) 700 930 , (010) 70 60 70
_____________
BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL
Լավագույններից՝ քաղաքի սրտում: Հունիս ամսին մուտքի արժեքն է 15 000 դրամ շաբաթվա բոլոր օրերին: Հուլիս ամսից գործում է ամենօրյա անդամակցությունների 2 տարբերակ. աշխատանքային օրերին՝ 15000 դր, հանգստյան օրերին՝ 18 000 դր: Աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 21:00: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն այստեղ անվճար է:
Իտալիայի 1/ (010) 59 11 99
--------------
L A N J
Շատ լավ վայր, ոչ միայն լողավազան այցելության, այլև փուլ փարթիների ու ծննդյան տոներ կազմակերպելու համար: Ջակուզիի հատվածը շատ հավես է, երևանյան տեսարանը նույնպես, մենյուից այս տարի թարմացված է,գործում է մանկական լողավազան և մանկական խաղահրապարակ: Լանջը գործում է 10.00-ից մինչ 18.00 որպես լողավազան, իսկ մինչ կեսգիշեր այն գործում է որպես ռեստորան: Այցելության արժեքները՝ 5-7, 10 000/ 13 000 աշխատանքային օրերին և շաբաթ/կիրակի համապատասխանաբար: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Այգեստան 11 /033-038 038
--------------
Multi Open Pool
Արդեն գործում է, արդեն կարող եք այցելել: Գիտեք չէ, չգիտեմ ինչպեսա ստացվել, բայց երբեք չեմ եղել այստեղ ու ամեն տարի որոշում եմ գնալ ու չեմ հասցնում, այս տարի կուղղեմ սխալս: Մուտքի արժեքները հետևյալն են՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 12 000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 14 000 դրամ: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքը անվճար է, 5-12 տարեկան երեխաները՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 7000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 8000 դրամ: VIP տոմսեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 15000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 19000 դրամ: VIP երեխաների (5-12 տարեկան) տոմսեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ՝ 10000 դրամ, Շաբաթ և Կիրակի՝ 12000 դրամ:
Ա. Մանուկյան 11, 011-880 880
_____________
GRAND HOTEL YEREVAN POOL
Ամենահանգիստ լողավազաններից մեկը գտնվում է Աբովյան 14 հասցեում գործող Grand Hotel Yerev-ի տանիքին: Աշխատանքային ժամերը՝ 09.00-ից 21.00: Այցելության արժեքն է 14 000 դրամ/ 18 000 դրամ համապատասխանաբար աշխատանքային և հանգստյան օրերին: Գործում են տարբեր փաթեթներ. 1 ամիսը՝ 90 000 դրամ, ողջ սեզոնին՝ 250 000 դրամ:
Աբովյան 14
Հեռ.՝ (010) 59 16 00
___________
PRESIDENT POOL
PRESIDENT հյուրանոցը (վերաբրենդավորված ՀՐԱԶԴԱՆ հյուրանոց) արդեն բաց է: Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների վճարը՝ 6-8 000 դրամ (աշխատանքային և հանգստյան օրեր), 12-ից բարձր անձինք կվճարեն 8-10 000 դրամ:
Ձորափի 72
Հեռ.՝ (010) 53 53 32
___________________
MULTI GRAND PHARAON HOTEL
Multi Grand Pharaon Hotel-ի բացօթյա լողավազանը նույնպես արդեն գործում է: Այցը՝ 10 000 դրամ, բունգալոյի ամրագրումը 2 անձի համար ՝ 25 000 դրամ: Մինչև 3 տարեկանների մուտքն անվճար է, իսկ 4-10 տ.՝ 6 000 դրամ: Աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 10.00-ից մինչ 20.00:
Աբովյան խճ. 5
Հեռ.՝ 093-08 10 57
____________
L A T A R
LATAR լողավազանի գնացուցակը: Երկուշաբթից հինգշաբթի մուտքավճարը՝ 8.000 դրամ է, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ 10.000 դրամ (նշված արժեքները 10 տարեկանից բարձր անձանց համար են): Մինչև 5 տարեկան մեկ երեխան` անվճար, մինչև 5 տարեկան երկրորդը՝ 50% զեղչ: 5-10 տարեկան երեխաները՝ 4.000 դրամ (երկուշաբթից-հինգշաբթի), 5000 դրամ (ուրբաթից-կիրակի):
Սիլիկյան թաղամաս /5-րդ փողոց, 58
098-54 11 54, 043 54-00-54
--------------
ZEN
Նորք-Մարաշում՝ Գ. Հովսեփյան 60/19 հասցեում Ձեզ սպասվում է թույն մյուզիք, 2 level pool, փակ ու բաց ռեստորան ընտիր խոհանոցով ու իհարկե երևանյան տպավորիչ տեսարան Նորքից: Տարվա ամենա ինստագրամյան food lover place-ը գործում է լողավազանը կգործի մինչ 18.00-ն: Մուտքի արժեքը՝ 13-15 000 դրամ աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, սակայն երեխաներին տապչաններ չեն տրամադրվում: 3-10 տարեկան երեխաների մուտքը՝ 8 000 դրամ, 10-ից բարձրերին՝ 13 000 դրամ: Բունգալոների ամրագրում՝ 20 000 դրամ:
Գ. Հովսեփյան 60/19
033-20 90 90
-----------
Cross Pool Yerevan
Սիրված այս լողավազանն արդեն գործում է: Ամենաընտանեկան ու ամենահարմար լողավազաններից մեկի այցելության արժեքն է՝ աշխատանքային օրերին 8 000 դրամ, ոչ աշխատանքային օրերին՝ 10 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, նաև նշեմ, որ տարածքում կա մանկական ջրաշխարհ: Տղամարդկանց դեպքում մուտքը զույգով է: Նշեմ նաև, որ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, կարող եք օգտվել նաև տեղում գործող փակ լողավազանից:
Աշտարակի խճուղի 50-1 /041-777 772
--------------
KOVKAS COMPLEX
Սիրում եմ այս լողավազանը, մի տեսակ շատ ընտանեկան, ընկերական, մտերմիկ լողավազանա ինձ համար: Աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը, այստեղ սիրում եմ նաև համեղ սնվել, քանի որ տեղում գործում է շատ հարմար գներով ռեստորան: Մինչև 90 սմ հյուրերի մուտքը՝ անվճար է, 90-120 սմ. անձանց մուտքը՝ 5/6 000, 120 սմ.-ից բարձր հյուրերի դեպքում՝ 7/8 000 դրամ, աշխատանքային և հանգստյան օրերին համապատասխանաբար:
Աշտարակի խճուղի, Գևորգ Չաուշ 122
+374 98-919 919 (WhatsApp)
_________
ARMENIA MARRIOTT HOTEL
Հանրապետության հրապարակում գործող Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա լողավազանի գներն են: Մեկ օրվա արժեքը՝ աշխատանքային օրերին՝ 10.000 դր., հանգստյան օրերին՝ 12.000 դր․, շաբաթական փաթեթը՝ 25.000 դր․, ամսական՝ 70.000 դր․, 3 ամսվա՝ 180.000 դր․, 3 տարեկանից փոքրերը՝ անվճար, 4-12 տարեկանները՝ 50% զեղչ, 13-ից բարձր՝ ամբողջական գին։
Ամիրյան 1/ (010) 599 000
_____________