l

lifestyle

Ի՞նչ է եկամուտների հայտարարագիրը և ինչո՞ւ այն ներկայացնել նախապես

Ես գիտեմ, որ մեզանից շատերը, այդ թվում՝ նաև ես, այսպես ասած «ականջի հետև ենք գցում» տարեկան եկամուտների հայտարարագիրը՝ հանգիստ մնալով այն մտքով, որ վերջնաժամկետը միայն նոյեմբերին է։ Սակայն իմ հաշվապահը խորհուրդ տվեց չսպասել մինչև նոյեմբեր և ներկայացնել հայտարարագիրն արդեն հիմա։ Ես էլ որոշեցի պարզել՝ ի՞նչ է ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագիրը, ինչու՞ է անհրաժեշտ այն ներկայացնել, ի՞նչ կլինի, եթե մոռանամ ներկայացնել և ամենակարևորը՝ ինչո՞ւ այն ներկայացնել ժամանակին։ Իմ ուսումնասիրության արդյունքում ստացվեց մի ծավալուն հոդված, որը վստահ եմ՝ օգտակար կլինի շատերիդ համար։

Ի՞նչ է եկամուտների հայտարարագիրը

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիրը փաստաթուղթ է, որի միջոցով քաղաքացին իր եկամուտների մասին տարեկան մեկ անգամ տեղեկատվություն է ներկայացնում Հարկային մարմին։

Ո՞վ պետք է ներկայացնի եկամուտների տարեկան հայտարարագիր

2024 թվականի համար եկամուտների տարեկան հայտարարագիր պարտադիր ներկայացնում է ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ռեզիդենտ անձը, ով 2024 թվականին՝ եղել է վարձու աշխատող (նույնիսկ, եթե աշխատել է մեկ օր), քաղիրավական պայմանագրով ստացել է հարկվող եկամուտ, ներկայացրել է հայտարարագիր 2023 թվականի համար, զբաղեցրել է պետական /համայնքային ծառայության և /կամ հանրային պաշտոն, հանդիսացել է 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից՝ բաժնետեր, փայատեր կամ անդամ, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրական շահառու, ստացել է 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն։

Ինչու՞ ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ի՞նչ է տալիս այն․

Քաղաքացուն՝  Օգտվել պետության ընձեռած հնարավորությունից, մասնավորապես․ Սոցիալական ծախսերի փոխհատուցումիցեթե հաշվետու տարվա համար Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար կատարել եք առողջապահական կամ կրթական ծախսեր, իսկ ծառայություն մատուցողը դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ, ապա կարող եք հայտարարագիրը հանձնելուց հետո նույն համակարգում ներկայացնել դիմում և կատարված ծախսերից ստանալ փոխհատուցում՝ մինչև 100 000 դրամի չափով։

Պետությանը՝  Առավել հասցեական դարձնել պետական աջակցության ծրագրերը

Ի՞նչ է անհրաժեշտ հայտարարագիր ներկայացնելու համար

Ունենալ նույնականացման քարտ (ID քարտ)

Եթե չունեք նույնականացման քարտ՝ կարող եք դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ․ այցն ամրագրեք նախապես www.migration.e-gov.am կայքում։

 Անցնել նույնականացում

Անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն և ստանալ թվային SIM քարտ։ Եթե ունեք ID քարտը կարդացող սարք, ապա նույնականացում կարող եք անցնել նաև այդ միջոցով։

 Ստանալ էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրությունն ավտոմատ ակտիվանում է նույնականացում անցնելուց հետո։

Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հայտարարագիրը

Անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, նշել ՀՀ քաղաքացի, համաձայնվում եմ և մուտք «Ես եմ» համակարգի միջոցով, ընտրել հայտարարագրեր բաժինը, սեղմել՝ հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի տողը, լրացնել հայտարարագիրը՝ հետևելով համակարգի հրահանգներին, վերջում՝ ստուգել, գրանցել, ստորագրել (էլեկտրոնային ստորագրությամբ) և հանձնել ՊԵԿ: Հայտարարագիրը կարող եք ներկայացնել նաև Self Portal բջջային հավելվածի միջոցով։

 Իսկ ի՞նչ կլինի, եթե չներկայացնեք եկամուտների հայտարարագիրը

ժամանակին հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կստանաք նախազգուշացում, որից հետո՝ 30 օրվա ընթացքում պետք է ներկայացնեք հայտարարագիրը, այլապես՝ առաջանում է տուգանք։ Ե՞րբ ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. 2024 թվականի համար եկամուտների տարեկան հայտարարագիրը կարող եք ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը, 2025 թվականի համար՝ 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։ Իսկ 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

Օգտակար խորհուրդներ

Պահպանեք տարվա ընթացքում Ձեր եկամուտների մասին բոլոր փաստաթղթերը, ü մի՛ թողեք հայտարարագրի ներկայացնելը վերջին օրվան. համակարգը կարող է ծանրաբեռնված լինել, անհասկանալի դեպքերի կամ հարցերի համար դիմեք ՊԵԿ-ի աջակցությանը։ Այն դեպքում, երբ հաշվապահ չունեք, բայց ցանկանում եք ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա կարող եք այն ներկայացնել․

Ինքնուրույն

Հայտարարագիրն ինքնուրույն կարող եք լրացնել և ներկայացնել https://self-portal.taxservice.am հարթակի կամ Self Portal բջջային հավելվածի միջոցով։

Օգնության համար կարող եք դիմել․

Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)

ՊԵԿ-ն անվճար օգնում է քաղաքացիներին եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հարցում։ Կարող եք՝ այցելել Հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին կամ մասնակցել ՊԵԿ-ի կողմից անցկացվող եկամուտների հայտարարագրման թեմայով իրազեկման հանդիպումներին, զանգահարել ՊԵԿ-ի թեժ գիծ՝ 060-844 444 հեռախոսահամարին, օգտվել ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքում հասանելի մի շարք տեղեկատվական նյութերից։

Մասնավոր հարկային խորհրդատուներին կամ հաշվապահական ծառայություններ մատուցողներին

Բազմաթիվ ընկերություններ ու մասնավոր մասնագետներ առաջարկում են հարկային խորհրդատվություն և հայտարարագրերի լրացման ծառայություններ։ Այդ մասնագետների մասին կարող եք տեղեկանալ՝ Google-ի որոնման հարթակի կամ Facebook-ի մասնագիտական խմբերի միջոցով, հաշվապահական ծառայություններ տրամադրող ընկերությունների կայքերի միջոցով։ ՀԿ-ներինկամայլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, որոնքօգնումենքաղաքացիներին․

 ՀԿ-ներին կամ այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, որոնք օգնում են քաղաքացիներին

Որոշ հասարակական կազմակերպություններ կամ քաղաքացիական նախաձեռնություններ (օրինակ՝ երիտասարդական հարթակներ կամ ֆինանսական գրագիտության ծրագրեր) կազմակերպում են խորհրդատվություն, այդ թվում՝ եկամուտների հայտարարագրման թեմայով։ Հիշեք, որ ֆիզիկական անձի տարեկան հայտարարագրումը միայն պարտավորություն չէ, այլ նաև Ձեր ֆինանսական կարգավիճակը հստակեցնելու միջոց է։ Այն թույլ է տալիս լինել օրինապահ, կանխել հետագա խնդիրները և օգտվել պետության ընձեռած հնարավորություններից։

Ճիշտ և ժամանակին ներկայացված եկամուտների հայտարարագիրը՝ ապահով ապագայի գրավականն է։

 

back-top