Առաջին օրը Հանրապետության 51/53 հասցեում գտնվող ԵՐԱԶ մանկական կենտրոնում հատուկ հանդիպում էր բլոգեր-մայրիկների և մշտական այցելուների հետ, որի ընթացքում ներկայացվեցին PABLOSKY կոշիկները, իսկ հատուկ հյուր՝ մանկաբույժ Արթուր Ջանազյանը խոսեց ծնողների կողմից երեխաներին ճիշտ կոշիկ ընտրելու կարևորության մասին: Իսկ շնորհանդեսի երկրորդ օրը, արդեն Ազատության 27/3 հասցեում գործող ԵՐԱԶ մանկական կենտրոնում հրավիրվել էին ինստագրամյան մրցույթի հաղթողները: PABLOSKY իսպանական բրենդը ներկայացված է երկու ԵՐԱԶ մանկական կենտրոններում՝ Ազատության 27/3 և Հանրապետության 51/53 հասցեներում: Տեսականին կարող եք տեսնել նաև կենտրոնի կայքում, ինչպես նաև սոցիալական էջերում: Ի դեպ, կայքում ներկայացված են տեսականի գները և գործում է առաքում Հայաստանի սահմանում:
Ազատության 27/3, Հանրապետության 51/53

Pablosky-ն իսպանական կոշիկի բրենդ է, որը նախատեսված է նորածիններից մինչև 14 տարեկան երեխաների համար: Ապրանքատեսականին ամբողջությամբ արտադրվում է Իսպանիայում։ Ընկերության սեփական տեխնոլոգիաների համաձայն ստեղծված հավաքածուները ներկայացված են աշխարհի 45 երկրներում, իսկ տարեկան վաճառվում է ավելի քան 2 միլիոն զույգ Pablosky կոշիկներ: Ընկերության հիմնական նպատակն է օգնել երեխաներին մեծանալ առողջ և երջանիկ: Pablosky-ի արտադրանքը հարմարավետ է և ոճային, տեսականին ներառում է աղջիկների և տղաների կոշիկներ՝ սպորտային կոշիկներ, մոկասիններ, հողաթափեր, սանդալներ։
Pablosky-ն հիմնադրվել է 1969 թվականին Իսպանիայի Տոլեդոյում։ Ավելի քան 50 տարվա գոյության ընթացքում ընկերությունը շահել է հաճախորդների վստահությունը և առաջատար դիրքեր է գրավել իր ոլորտում: Pablosky-ի որակը ժամանակակից սարքավորումների և ձեռքի աշխատանքի համադրության արդյունք է։ Ընկերության գործարաններում ամեն օր աշխատում են ավելի քան 400 արհեստավորներ։ Արտադրության մեջ օգտագործվում է բնական կաշի, ինչի շնորհիվ կոշիկներում ոտքերը «շնչում են», դրանք հարմարավետ են ցանկացած եղանակին:

Կոշիկները պատրաստված են մանկական օրթոպեդիկ նորմերի և կանոնների համաձայն։ Երեխաների հանդեպ սերը և գերազանցության ձգտումն այն է, ինչը միավորում և ոգեշնչում է PABLOSKY թիմին: Ստեղծման գործընթացում յուրաքանչյուր զույգ կարող է անցնել 100 (!) պրոֆեսիոնալ ձեռքերով՝ իսկապես բարձրորակ, գեղեցիկ և հարմարավետ կոշիկներ ստանալու համար։
2018 թվականից PABLOSKY-ն համագործակցում է SEBIOR-ի բիոմեխանիկայի և օրթոպեդիայի իսպանական միության հետ՝ հոգ տանելու երեխաների ոտքերի առողջության մասին և ուղեկցելու նրանց ճիշտ զարգացումը։ Օրթոպեդ-մասնագետների հետ միասին ստեղծվել է անվտանգ, նորարարական կոշիկ երեխաների համար, որը հարմարվում է ոտքի մորֆոլոգիային աճի յուրաքանչյուր փուլում: Այսպիսով, PABLOSKY-ն մանկական կոշիկների միակ ապրանքանիշն է, որն ունի գիտական օրթոպեդիկ ասոցիացիայի աջակցությունը և, հետևաբար, կարող է վստահորեն հայտարարել, որ առաջարկում է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՇԻԿԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՏՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ Հիշեցնեմ նաև, որ ԵՐԱԶ մանկական կենրոնում բացի PABLOSKY ապրանքանիշը, ներկայացված են եվրոպական այնպիսի հեղինակավոր բրենդեր, ինչպիսիք են Chicco-ն, Prental-ը, Italbaby-ն, Foppapetredi-ն, Nattou-ն և այք:








































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը
Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում
ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը: