l

lifestyle

PRORECA ամսագրի 2-րդ թողարկման շնորհանդեսը ՖԼՈՐԵՆՍ համալիրում

PRORECA ամսագրի երկրորդ համարն արդեն լույս է տեսել և մենք հրավիրված էինք ամսագրի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ ՖԼՈՐԵՆՍ համալիրում: Ներկայացնում եմ այս բացառիկ երեկոյի բոլոր մանրամասները:

  • Կամո Թովմասյան

PRORECA ընկերության համանուն ամսագիրն արդեն երկրորդ համարն է թողարկել, որտեղ կարող եք գտնել ինչպես Հայաստանի, այնպես էլ արդեն միջազգային հայտնի դեմքերի մասին ակնարկներ, քանզի PRORECA ընկերությունն, ի դեմս հիմնադիր ՍՅՈՒԶԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ արդեն իսկ մուտք է գործել միջազգային շուկա: Ամսագրի շնորհանդեսի գործընկերն էր TONGANA հոռեկա սպասքի խանութ-սրահը, FRESH FROZEN հոռեկա մասնագիտացված պրոդուկտը, իսկ օրվա հյուրասիրությունը վստահված էր իմ շաաատ սիրելի ընկերներին՝ 379 Torch and Brew-ին, Noyan Tapan Wine-Ին, VOGIS ապրանքանիշին, դե իսկ գեղեցիկ տորթն էլ PAPAYA սրահից էր: Հատուկ գործընկեր՝ FELINGER HOTEL հյուրանոց:

PRORECA ընկերությունն ի սկզբանե կոչված էր զբաղվելու ռեստորանների բարձր որակի կոմպլեքս ծառայությունների մատուցմամբ: Ծառայությունների մասշտաբային ցանկով PRORECA ընկերությունն առաջինն էր շուկայում և մինչ օրս չունի մրցակիցներ ծառայությունների նման բազմազանությամբ: Ընկերությունը ստեղծվեց ֆինանսական ներդրումների բացակայությամբ՝ առանց գրասենյակային տարածքի, համակարգչի և անհրաժեշտ այլ տեխնիկայի: Նման սուղ պայմանների առկայությամբ անգամ, արդեն իսկ հիմնադրման փուլում հստակ էր այն, որ PRORECA-ն կապահովի գործընկերների համար մաքսիմալ արդյունավետություն և կայուն աճ շուկայական փոփոխվող մրցակցային պայմաններում։ Սահմանված էին հստակ և տեսանելի նպատակներ, որոնք այսօր արդեն իրականություն են դարձել և ապահովում են շոշափելի արդյունք շուկայում: Նպատակները կյանքի կոչվեցին։ Քայլ առ քայլ զարգացում ապրեցին ինչպես ընկերության գործընկերները, այնպես էլ հենց PRORECA-ն:

Այսօր PRORECA-ն մի մեծ ընկերություն է, որում գործում են բաժիններ՝ ընդունակ լավագույնս ապահովելու ոլորտի ներկայացուցիչների ամենատարբեր պահանջների իրականացումը։ Ընկերությունը գործում է արդեն ոչ թե ներքին, այլ նաև միջազգային շուկայում։ Արդեն իսկ ընկերությունը գործունեություն է ծավալել ԱՄԷ-ում, Վրաստանում և սա դեռ սկիզբն է: Գործընկերների թվում են արդեն ընկերություններ ԱՄՆ-ից և Վրաստանից: Թվով ավելի քան 100 գործընկերներից յուրաքանչյուրի բիզնես ռազմավարության մշակման փուլից մինչ նույն այդ ռազմավարության կյանքի կոչման փուլ․ ահա PRORECA ընկերության ձեռքբերումների խարիսխը:

PRORECA ընկերությունը, հիմնվելով 2019 թ․ սեպտեմբերին, հասցրել է HoReCa զարգացման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել։ Ռեստորանային գործունեության պլանավորում և առաջխաղացում, գործընկերների աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում, թափուր հաստիքների լրացում, բիզնեսի ստանդարտացում, հաշվապահության իրականացում, PR ծառայությունների մատուցում, մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում, սոցիալական ցանցերի վարում (Facebook, Instagram, Tik-Tok, Linkedin, YouTube, Twitter, Google my bussines, Tripadvisor, Yandex, Telegram), գովազդային արշավների իրականացում, մենյուների, թռուցիկների, լոգոների պատրաստում, նկարահանումների կազմակերպում: Բացառապես բոլոր խնդիրները կապված ռեստորանային, հյուրանոցային, սրճարանային բիզնեսի հետ կարող եք PRORECA ընկերության բազմամյա փորձին և ավելի դյուրին դարձնել Ձեր նոր բիզնեսի ուղին:

BEST OF WEEK

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից

ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը

Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը

ALEKSANDERSIRADEKIAN ապրանքանիշն իր նոր հավաքածուն ներկայացրեց «Գրանդ Հոթել Երևան»-ում

PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է

GUAVA NOVA սրահի բացումը Տերյան 52 հասցեում

KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում

back-top