l

lifestyle

Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում

Հայկական զարդերի ամենաարագ զարգացող բրենդերից մեկը՝ «Թիթեռնիկ»-ը, շարունակում է ընդլայնվել։ Այս օրերին բրենդը նոր կղզյակ է բացել Երևան Մոլում, ինչը, ինչպես նշում է հիմնադիր Թինա Բաբայանը, պարզապես հերթական վաճառքի կետի բացում չէ, այլ կարևոր քայլ բրենդի զարգացման ճանապարհին։

«Սա մեզ համար հերթական խանութի բացում չէ, այլ կարևոր փուլ է բրենդի զարգացման ճանապարհին։ Երևան Մոլում ներկայանալը հնարավորություն է տալիս լինել ավելի հասանելի մեր հաճախորդներին և ներկայացնել «Թիթեռնիկ»-ը նոր մակարդակում»,- նշում է Թինա Բաբայանը։

Ինչո՞ւ հենց Երևան Մոլ

Թինա Բաբայանի խոսքով՝ ընտրությունը պատահական չէր։ Երևան Մոլը Հայաստանի ամենաայցելվող առևտրի կենտրոններից է, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ են այցելում։ «Մենք ցանկանում էինք, որ «Թիթեռնիկ»-ը լինի հենց այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն են»,- ասում է Թինան։ Նոր կղզյակում ներկայացված են բրենդի ամենապահանջված և նոր հավաքածուները։ Տարածքը նախագծվել է այնպես, որ այցելուները հեշտությամբ կարողանան ծանոթանալ տեսականուն, ընտրություն կատարել և ստանալ նույն անհատական ու ջերմ սպասարկումը, որով արդեն ճանաչելի է դարձել «Թիթեռնիկ»-ը։

Հաջողության հիմքում՝ վստահությունը

Ընդամենը կարճ ժամանակում «Թիթեռնիկ»-ը դարձել է հայկական զարդերի ամենաճանաչված բրենդերից մեկը։ Թինա Բաբայանը վստահ է, որ հաջողության գլխավոր գաղտնիքը մարդկանց նկատմամբ ազնիվ վերաբերմունքն է։ «Մենք պարզապես զարդ չենք վաճառում։ Մենք ստեղծում ենք զգացողություն, հիշողություն և վստահություն։ Երբ հաճախորդը զգում է այդ անկեղծությունը, նա վերադառնում է»։ Թինայի խոսքով՝ այսօր հաճախորդները գնահատում են ոչ միայն արտադրանքի որակը, այլև բրենդի պատմությունը։ Շատերը ճանաչում են հիմնադրին, հետևել են նրա անցած ճանապարհին և հենց այդ պատճառով ավելի մեծ վստահությամբ են ընտրում «Թիթեռնիկ»-ը։

Յուրաքանչյուր կնոջ համար

«Թիթեռնիկ»-ի զարդերը ստեղծվում են այն կանանց համար, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց անհատականությունը։ Բրենդի հիմնական արժեքներն են գեղեցկությունը, որակը, հասանելիությունը և այն գաղափարը, որ յուրաքանչյուր կին կարող է ամեն օր կրել նոր և յուրահատուկ զարդ՝ անկախ առիթից։ Հավաքածուներում համադրված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից լուծումներ, իսկ որոշ մոդելներում օգտագործվում են նաև հայկական ազգային մոտիվներ, որոնք բրենդին տալիս են առանձնահատուկ ինքնություն։

Սեզոնի ամենապահանջված զարդերը

Այս ամառ առավել մեծ պահանջարկ ունեն. նուրբ շերտավոր վզնոցները, մինիմալիստական ականջօղերը, բարակ թևնոցները, որոնք հեշտությամբ համադրվում են ինչպես առօրյա, այնպես էլ տոնական կերպարների հետ։

Նոր հավաքածուներ և մեծ ծրագրեր

Բրենդն արդեն ներկայացրել է հեղինակային Sakura հավաքածուն, ինչպես նաև երկու նոր բույրերով պարֆյումներ։ Սակայն սա դեռ սկիզբն է։ Թինա Բաբայանի խոսքով՝ առաջիկայում սպասվում են նոր հավաքածուներ, հետաքրքիր համագործակցություններ և զարգացման հաջորդ փուլը՝ Հայաստանի սահմաններից դուրս ներկայանալը։ «Մեր նպատակն է, որ «Թիթեռնիկ»-ը դառնա հայկական բրենդ, որը ճանաչելի կլինի նաև Հայաստանի սահմաններից դուրս»։

Որտե՞ղ կարող եք գտնել «Թիթեռնիկ»-ը

Այսօր բրենդը ներկայացված է հետևյալ հասցեներում. Թումանյան 38, Աբովյան 38, Կասյան 12, Էջմիածին` Մաշտոցի փողոց, Գյումրի` Շիրազի 33, Էրեբունի Մոլ, Մեգա Մոլ, Երևան Մոլ: «Թիթեռնիկ»-ը գեղեցկություն է, չկրկնվող էներգիա, որը փոխանցվում է կանանց զարդերի միջոցով։ «Եթե այսօր «Թիթեռնիկ»-ը շարունակում է զարգանալ, ապա դա առաջին հերթին մեր հաճախորդների վստահության շնորհիվ է։ Մենք շարունակելու ենք ստեղծել նոր հավաքածուներ, պահպանել բարձր որակը և անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր այց «Թիթեռնիկ» դառնա հաճելի ու հիշվող փորձառություն»,-իր խոսքում նշեց Թինա Բաբայանը։

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում

Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում

Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում

Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

back-top