l

lifestyle

Տատա Բարեղամյանի SYNERGIE կոսմետոլոգիայի և էսթետիկ կենտրոնի բրանչը

Նալբանդյան 23/17 հասցեում նուտրիցոլոգ Տատա Բարեղամյանը ներկայացրեց իր SYNERGIE կոսմետոլոգիայի և էսթետիկ կենտրոնը: Նոր կենտրոնի բացման շնորհանդեսը նշվեց Extra Virgin ռեստորանում՝ բրանչի տեսքով, որին մենք ևս հրավիրված էինք:

 SYNERGIE կենտրոնը գտնվում է հենց Նալբանդյան/Թումանյան խաչմերուկում՝ Նալբանդյան 23/17 հասցեում: Կենտրոնում աշխատում են համապատասխան որակավորում անցած և բազմաթիվ թրեյնինգների մասնակցած մասնագետներ, փորձառու բժիշկներ, այդ թվում և հենց Տատա Բարեղամյանը: Կլինիկայի կողմից մատուցվող ժամանակակից կոսմետոլոգիական ծառայություններն են` ներարկումային միջամտություններ միայն սերտիֆիկացված և անվտանգ նյութերով, մաշկի ապարատային երիտասարդացում միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով, դեմքի մաշկի և մարմնի խնամք պրեմիում դասի կոսմեցեվտիկ միջոցներով, ցելյուլիտի կանխում և վերացում Ապարատային և մարմնի խնամքի միջոցներով:

Ինչպե՞ս վերականգնել օրգանիզմը տոներից հետո, սննդակարգում թույլ տրվող սխալները, հիդրատացիա, բալանսավորված սննդակարգ…ահա այն մի քանի թեմաները, որոնք հաճախ քննարկվում են Տատայի բլոգում:

Աշխատանքային տարիների փորձը և հետևորդների խորհուրդները հուշեցին Տատային, որ ժամանակն է արդեն բացելու կենտրոն, որտեղ բոլորը կարող են խնամել իրենց դեմքը, մարմինը, կատարել ժամանակակից բոլոր միջոմտությունները՝ առաջատար ընկերությունների սարքավորումներով և խնամքի նորարար միջոցներով:

Դեմքի խնամք, կորեկցիա, դեմքի մերսում, էնդոսֆերա թերապիա, պիգմենտացիայի վերացում և կնճիռների նվազեում, լիֆթինգ…ահա կենտրոնում առաջարկվող պրոցեդուրաների մի մասը միայն: Միանալով SYNERGIE կենտրոնի սոցիալական էջերին՝ կարող եք հետևել ծառայությունների ցանկին, ընթացքին, ինչպես նաև կապ հաստատել՝ ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:

Synergie-ն հետևողական է Ձեր մարմնի կայունության և առողջության տևական լինելու հարցում, ուստի ներառական և կենսունակ մոտեցումներով մասնագետները խոստանում են հասնել երկարաժամկետ արդյունքների և բարելավել Ձեր մարմնի և հոգու առողջությունը:

SYNERGIE-ն տալիս է գեղեցկություն և ինքնավստահություն՝ պահպանելով ձեր ինքնությունը։ Կենտրոնն իրականացնում է լիցենզավորված գործունեություն և համապատասխանում է ոլորտի բարձր ստանդարտներին։ Այստեղ նախընտրում են միայն միջազգային սերտիֆիկացում անցած սարքեր և կոսմետոլոգիական նյութեր։

Ընտրելով Synergie՝ դու ընտրում ես սարքավորումներ և տեխնոլոգիաներ համաշխարհային առաջատար ընկերություններից։ Ի դեպ, Synergie-ն մասնագիտացված կահույքով և սարքավորումներով հագեցնելու համար համագործակցում է AG PHARMA և AG EXPERT ընկերությունների հետ, որոնք հանդիսանում են մի շարք ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաները քեզ հասանելի դարձնելու համար: Հաճելի ինտերիեր և բարձրակարգ ու հոգատար սպասարկում։

Նալբանդյան 23/17

+374 44-886 887

 FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը

Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում

eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին

back-top