l

lifestyle

ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձը ԱՄՆ դեսպանատանը

Հուլիսի 2-ին ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։ Այս տարի տոնակատարությունը նվիրված էր Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող «66-րդ ավտոմայրուղուն», որը ձգվում էր Չիկագոյից (Իլինոյս) մինչև Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա) և խորհրդանշում ազատությունը, հնարավորություններն ու ամերիկյան երազանքը:

Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ և ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։ Բացի այդ, ցուցադրված էին դասական վինտաժ ավտոմեքենաներ, իսկ հյուրերին սպասում էր համեղ հյուրասիրություն։

Դիմելով ներկաներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և պատվավոր հյուր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր և կայուն գործընկերությունը։ «Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեքբերումների ճանապարհին չկա որևէ սահմանափակում», - ասաց դեսպան Քրիստինա Քվինը։

Հյուրերը ճաշակեցին հայկական և ամերիկյան խոհանոցի յուրահատուկ համադրությունը և վայելեցին կենդանի երաժշտություն՝ Երևանի «Հարդ ռոք կաֆե» -ի «Նես» բենդի կատարմամբ։ Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը կատարեց հայտնի հայ երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան)։ Անկախության տոնը նվիրված է ամերիկյան պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկի՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունմանը 1776թ․ հուլիսի 4-ին։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այս տարվա Անկախության տոնի բոլոր հովանավորներին․ «Հովնանյան ինթերնեյշընըլ», «Բոստոնջին», «Վիզա», «ՎիաՍֆիեր տեխնոպարկ» «Զեպպելին Արմենիա», «Յունիկոմպ», «Առաջին հիփոթեքային»,  «ՖԻՆՔԱ», «Ամերիաբանկ», «Յումակս»/«ԴիԷյչԷլ», «Ինթելքորս», «Գլոբալ Անդերսոն», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Էլդորադո», «Գաֆէսճեան թանգարան», «Լիդիան», «Քրիսպ», «Գրիդ Դայնեմիքս», «Սոֆթքոնսթրաքթ», «Սիմենս», «ԷյԷմԴի», «Կոկա-կոլա»,  «Սինոփսիս», «Վան Արդի», «Թուֆենքյան հոթել», «Կոնտուր գլոբալ», «Դաբլթրի բայ Հիլթոն», «Կոնվերսբանկ»,  «Հոլիդեյ ին – Հանրապետության հրապարակ», «ՔԱՐԴ», «Ալեքսանդրեա վայնըրի», «ԱրմԱս վայնըրի»,  «Մենիչաթ/Օկտոհաբ», «ԷՊԱՄ», «ՄքՔանն Հայաստան»,  «Վայնվորքս», «Կուլտ գինիներ», «ՖեդԷքս», «Դը Գուրուս»։ 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում

Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում

Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում

Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

back-top