Տանիք՝ վերամբարձ կռունկով
Միջոցառման ամենատպավորիչ պահերից մեկն արդեն իսկ հյուրերի ժամանումն էր։ Մասնակիցները մոլի տանիք էին բարձրանում հատուկ վերամբարձ կռունկով, ինչն առաջին իսկ րոպեներից ստեղծում էր անակնկալներով լի և յուրահատուկ մթնոլորտ։ Քաղաքի համայնապատկերով բացվող տեսարանը, մայրամուտը և տանիքում ստեղծված բացառիկ միջավայրը երեկոյին հաղորդում էին առանձնահատուկ տրամադրություն։

Նոր տարբերանշան, նոր վայբ, նոր փուլ
Ռեբրենդինգը խորհրդանշում է «Երևան Մոլ»-ի զարգացման նոր փուլը։ Մոլի նոր տարբերանշանը արտացոլում է ժամանակակից մոտեցումները, թարմ էներգիան և նոր տեսլականը։ «Նոր տարբերանշան, նոր վայբ, նոր պատմություն» գաղափարով կազմակերպված երեկոն դարձավ այդ փոփոխությունների խորհրդանիշը։

Կոկտեյլներ, կենդանի երաժշտություն և ջերմ ընդունելություն
Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին հատուկ պատրաստված կոկտեյլներ, նրբաճաշակ ընթրիք և կենդանի երաժշտություն, որոնք ստեղծել էին ջերմ ու տոնական մթնոլորտ։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Երևան Մոլ»-ի փոխտնօրեն Շուշան Ավագիմյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին, ինֆլյուենսերներին և թիմի անդամներին տարիների վստահության ու համատեղ աշխատանքի համար։

Ռեբրենդինգի ընթրիքը դարձավ ոչ միայն նոր տարբերանշանի ներկայացում, այլև «Երևան Մոլ»-ի պատմության հերթական կարևոր հանգրվանը։ Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլը շարունակում է զարգանալ, ստեղծել նոր փորձառություններ և իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են այդ ճանապարհի կարևոր մասը։

Երևան Մոլը Հայաստանի առաջատար առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է, որը գործում է Երևանում՝ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում։ Այստեղ ներկայացված են 200-ից ավելի միջազգային և տեղական բրենդներ, ինչպես նաև գործում են ԿինոՊարկ 4K կինոթատրոնը, «Նավապետ Քիդի գանձերի կղզի» մանկական ժամանցի կենտրոնը, ռեստորաններ և սրճարաններ՝ ապահովելով ամբողջական շոփինգի և ժամանցի փորձառություն։















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում