
«Վիժնմեդ» ակնաբուժական կլինիկան լինելով դեռևս 2016 թվականին հիմնված «Վիժնմեդ» ընկերության զարգացման հերթական կարևոր փուլը, հանդիսանում է առաջատար բրիտանական Rayner, ամերիկյան Beaver Visitec International և Lenstec, հոլանդական Ophtec, ֆրանսիական FCI Ophthalmics, գերմանական Geuder և Fluoron, ճապոնական Kai Medical ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։

Այս միջազգային համագործակցության շնորհիվ «Վիժնմեդ» ակնաբուժական կլինիկայում մատուցվում են ժամանակակից բարձրակարգ ակնաբուժական ծառայություններ, մասնավորապես․ տեսողական օրգանի և տեսողության լայնածավալ հետազոտություններ, ակնոցների և կոնտակտային ոսպնյակների նշանակում, կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային ոսպնյակի իմպլանտացիայով, ռեֆրակցիոն ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային ոսպնյակի իմպլանտացիայով, ֆակիկ ոսպնյակի իմպլանտացիա, շտկող ներակնային ոսպնյակի իմպլանտացիա արտիֆակիկ աչքում, հակագլաուկոմային վիրահատություններ, կոպերի պլաստիկ վիրահատություններ, կոպերի գոյացությունների վիրահատություններ, արցունքատար ուղիների վիրահատություններ, պտերիգիումի վիրահատություն, ցանցաթաղանթի վիրահատություններ, ցանցաթաղանթի, հակագլաուկոմային և երկրորդային կատարակտի լազերային միջամտություններ, տեսողության լազերային շտկում (LASIK), ներակնային ներարկումներ, քրոսլինքինգ միջամտություն կերատոկոնուսի ժամանակ և այլն։

Այցելուների և բուժառուների համար «Վիժնմեդ» կլինիկայում գործում է հերթագրման համակարգ և ստեղծված է ջերմ ու հաճելի միջավայր՝ հետազոտությունների և վիրահատությունների ամբողջ ընթացքը հարմարավետ դարձնելու համար։ «Վիժնմեդ» ակնաբուժական կլինիկան համալրված է աշխարհահռչակ ընկերությունների նորագույն սարքավորումներով և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձնակազմով։

Կլինիկայում գործում է նաև «Վիժն Օպտիկս» օպտիկա-խանութ սրահը, որտեղից այցելուները կարող են ձեռք բերել հանրահայտ Vogue, Ray-Ban, Armani Exchange, Versace, Polaroid, TitanFlex, Invu, Danz, Brendel, Marc O’Polo, George Piralli, Humphrey’s, Sunzone և այլ ընկերությունների օպտիկական շրջանակներ և արևապաշտպան ակնոցներ, Cooper Vision Biofinity, Alcon Air Optix, Miru և Premio ընկերությունների կոնտակտային ոսպնյակներ և AEON, Avizor ու Disop ընկերությունների արհեստական արցունքներ ու կոնտակտային ոսպնյակների խնամքի հեղուկներ։

Բացման միջոցառումը վարեց գեղեցկուհի Իրինա Թովմասյան, իսկ բարձր տրամադրությունը ապահովեց DJ Վակցինան։ Ձևավորումն ու հյուրասիրությունը կազմակերպել էր O LA LA EVENT AND DESIGN STUDIO-ն։
«Վիժնմեդ» ակնաբուժական կլինիկա
Հասցե՝ Երևան, Հյուսիսային Ճառագայթ փողոց 2
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09:30 - 17:30
Հեռախոս՝ +374 41 900 920




















































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում