
YoRave event-ը տեղի ունեցավ Դուբայ Մոլի Չայնաթաունում գործող ftNFT Phygital Space-ում: Այն ցերեկային ռեյվ էր՝ 14.00-18.00-ն, ինչո՞ւ, հիմա բացատրեմ: Վերջերս Եվրոպայում, հիմա արդեն ողջ Աշխարհում և այդ թվում նաև Հայաստանում տարածվում են սրճային փարթիները: Քոֆի Ռեյվերն անցկացվում են տարբեր կոֆեշոփերում, գրադարաններում, նույնիսկ թանգարաններում: Կոնցեպտը շատ պարզ է. այսօրվա հասարակությունը չի սիրում դիմավորել լուսաբացը ակումբում, ավելի քիչ է խմում ալկոհոլ, հետևում է առողջ ապրելակերպին, սիրում է սուրճ և, եթե նկատել եք, այլևս կարիք չունի սպասել ուիքենդին, որպեսզի փարթիի գնա: Հիմա շատերն աշխատում են հեռավար և կարող են իրենց թույլ տալ գնալ լավ փարթիի նույնիսկ ցերեկային ժամերին: Coffee Party-ի ներն էլ հենց սովորաբար անցկացվում են կեսօրից մինչ երեկոյան, նվագում են սիրված DJ-ներ, բայց ալկոհոլի փոխարեն բոլորը խմում են սուրճ, կամ սրճային կոկտեյլներ:

Սա առաջին YoRave event-ն էր ftNFT Phygital Space-ում, առաջարկում եմ միանալ նրանց ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ ԷՋԻՆ, որտեղ յուրաքանչյուր ամիս կտեղեկանաք, թե երբ է նորից կազմակերպվում YoRave event և որ DJ-ներն են նվագելու: Առաջին YoRave-ի հյուր DJ-ներն էին GUEVO aka KAI-ն և EVA KIM-ը: Ինչպե՞ս մասնակցել YoRave event-ներին: Guest List-ում միայն անձինք են, ովքեր հետևում են սպորտային լայֆթայլի ջատագով YoHealth app-ին, որն արդեն հասցրել է նաև սիրվել Դուբայում: Եթե դեռ չեք ներբեռնել, ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք անվճար ներբեռնել YoHealth app-ը և սպասել նոր YoRave event-ի:

Առաջին YoRave-ն ուներ իր էքսկլյուզիվ սուրճերի մենյուն՝ ստեղծված Դուբայում սիրված IF YOU KNOW YOU KNOW coffee shop-երի հետ համատեղ: Հյուրերը հնարավորություն ունեցան փորձել ոչ ալկոհոլային Բելինի, մաչա և այլ ըմպելիքներ, որոնք հիմքում սուրճն էր: Հյուրերի ցանկում՝ Դուբայում հայտնի ինֆլյուենսերներ, նաև մենք Հայաստանից, ինչպես նաև YoHealth app-ի օգտատերեր: Մշտապես հտևելով նորամուծություններին՝ ftNFT Phygital Space-ն առաջիններից է ԱՄԷ-ում, որ հետևում է ցերեկային coffee-party-ների նման ձևաչափին՝ պլանավորելով YoRave event-ը դարձնել ամենամսյա: Ի դեպ, իվենթի ռիլն արդեն մեր ինստաէջում և TikTok-ում է:



































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը