l

lifestyle

«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցի նոր մասնաճյուղի բացումը Հյուսիսային պողոտա 16 հասցեում

Հայաստանում ամենամեծ դեղատնային ցանցը՝ «Ալֆա-Ֆարմ»-ը (ավելի քան 180 դեղատուն) ընդլայնվում է և Հյուսիսային պողոտա 16 հասցեում՝ Մինիսո խանութ-սրահի կողքին ներկայացնում նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով մասնաճյուղը։

Ալֆա-Ֆարմ ընկերությունը արդեն 28 տարի է ծավալում է գործունեություն այդ ոլորտում  և այդ 28 տարիների ընթացքում մշտապես կարևորել  է բարձր որակը և բարձր սպասարկումը և դա ապացուցվել է նաև իր աշխատանքով, ինչի հավաստիքն է բազմաթիվ  հաճախորդների գոհունակությունը և դրական արձագանքները։ Նորաբաց Ալֆա-Ֆարմ դեղատանը 1 շաբաթ շարունակ գործելու են հավելյալ զեղչեր, բացի գործող զեղչերից, լինելու են  հատուկ առաջարկներ և անակնկալներ յուրաքանչյուր գնման ժամանակ և կրկնակի կուտակում՝ կոսմետիկ միջոցներից գնումներ կատարելիս։  Ալֆա-Ֆարմ ընկերությունը առաջնային նշանակություն է հատկացնում բոլոր ապրանքների անվնաս պահպանման և տեղափոխման պայմաններին՝ ապահովելով համապատասխան ջերմային ռեժիմ և պահեստավորման միջազգային ստանդարտներ՝ կարևորելով վերջնական սպառողի կողմից որակյալ արտադրանքի օգտագործումը։

Ընկերության կողմից մշտապես վերահսկվում և պահպանվում են որակի պահպանման բոլոր ստանդարները և կանոնները՝ ապրանքի շրջանառության բոլոր փուլերում։ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը հանդիսանում է նաև մի շարք հայտնի և համաշխարհային բրենդների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը շուկայում՝ ապահովելով բարձր որակ և տարիների վստահություն։

Ալֆա-Ֆարմ ընկերության էքսկլյուզիվ ներմուծման ապրանքանիշներն են՝ հանրահայտ Avene, Ducray, A-Derma, La Roche Posay, Vichy,Cerave, Bioderma, Mustela, Frezyderm խնամքի միջոցները, ինչպես նաև Bambo Nature, Mamako, Danalac, Wet Brush, Beter ապրանքանիշերը, որոնք անբաժան ուղեկիցն են փոքրիկների խնամքի և կերակրման հարցում։ Ալֆա-Ֆարմը նաև ակտիվ զարգացնում է վիտամինների և բիոակտիվ հավելումների ուղղությունը՝ ներմուծելով համաշխարհային հայտնի և պահանջված բրենդեր՝ Natures plus, New Nordic, Jerrow formula, Denk Pharma, Nature's Bounty, Ultrasupps, Welf Pharma-ն։

Ալֆա-Ֆարմը զարգացնում է նաև նոր և շատ կարևոր օրթոպեդիկ ուղղությունը՝ ներմուծելով գերմանական արտադրության օրթոպեդիկ պարագաներ, ինչպիսիք են հանրաճանաչ Bauerfeind, Orlett, Trelax և Venoteks ապրանքանիշերը։

 «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաև ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ։ Գործում են գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատան բջջային հավելվածը և կայքէջը՝ www.alfapharm.am, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք,կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ՝ ցանկացած վայրից։ Օնլայն դեղատանը մշտապես առկա են բազմաթիվ ակցիաներ, զեղչեր և հատուկ առաջարկներ։ «Ալֆա-Ֆարմ»-ի օնլայն դեղատունը հեշտացնում է կյանքը` դառնալով լավագույն օգնականը օրվա ցանկացած ժամի՝ 24/7 ռեժիմով։

 Ալֆա-Ֆարմ միշտ հոգատար

www.alfapharm.am

060-700 500

FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top