l

lifestyle

Այ քեզ ծնունդ...Ինչու է ամբողջ համացանցը քննարկում Ամալյա Բորիսովնայի ծնունդը

Արդեն 214-րդ ընկերուհիս է հարցնում. Կամո, ո՞վա Ամալյան, որ տեեենց ծնունդա նշել: Եթե Ամալյա Բորիսովնային չեք ճանաչում, ուրեմն երբեք չեք եղել Դվին Մյուզիք Հոլում հարսանեկան երեկոյի: Նրան գիտեն որպես Դվինի Ամալիկ, կամ՝ մեր Ամալյա Բորիսովնա և նրա ծնունդը երևի ամենաաստղային ու ճոխ ծնունդն էր, որին ես ներկա եմ եղել Երևանում,  վերջին 10 տարիների ընթացքում: Այո, DRESS CODE-ը BLACK էր:

  • Կամո Թովմասյան

25 տարի ոլորտում, որից 20-ը ես ինքս ծանոթ եմ և հետևել եմ Ամալյայի աշխատանքին: Գիտեք, մի լավ կենաց հնչեց երեկոյի ընթացքում՝ ոչ թե Ամալյա թիմակցի, այլ ընտանիքի անդամի կենաց, ու իրոք, Ամալյան կարծես բոլորիս հետ արյունակցական կապ ունենա, ոնց որ մեր բոլորի քեռու աղջիկը լինի: Կան չէ մարդիկ, ում բոլորը սիրում են, հարգում են, այ Ամալյան այդ մարդկանց թվումա ու նրա ծնունդը հենց մի սրահում էր հավաքել նրան իրոք սիրող մոտ 400 հյուրի: 

Այ այսպիսի շքեղ զգեստ էր նրա համար ստեղծել դիզայներ Արայիկ Գաբաջյանը: Ձևավորումը MON AMIE սրահինն էր, կազմակերպել էր բոլորին հայտնի ARPI WEDDINGS-ը, իսկ տորթն էր QUEEN CAKE-ից էր. կարճ ասած ոլորտի լավագույնները միացել էին իրար՝ գեղեցկացնելու մեր Ամալյայի ծնունդը ու իհարկե, ինչպես հենց նա նշեց բեմից՝ ամենամեծ շնորհակալությունը հենց Դվին Մյուզիք Հոլի տնօրինությանն էր ուղղված և անձնակազմին: 

Այդ երեկո Ամալյայի կողքին էին նրա ամենամտերիմները և նրա բոլոր ընկերները: Բեմում էին բոլոր սիրված արտիստները՝ Էրիկից մինչ Սարոն, Գրիշա Աղախանյանից մինչ Հռիփսիմե Հակոբյանը, Սպիտակցի Հայկոյից մինչ Մհեր Արմենիան: Իսկ վարում էին ծնունդը միանգամից 5 հայտնի վարողներ՝ Լուիզա Ղամբարյանը, Ժպիտի Գարիկը, Սամվել Գրիգորյանը, Ժակը, Լյուսյա Լյուբիմովան, Ավետ Բարսեղյանն ու Ռաֆայել երանոսյանն էլ հատուկ կենցաներով ողջունեցին: 

Լուսանկարները՝ Beautiful Day ընկերության:

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top