.jpg)
ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial միջոցառումը հարգանքի յուրատեսակ տուրք էր անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև ևս մեկ պատրվակ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը և վարպետության նոր եզրերը։ Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ՝ նրա ստեղծագործություններով և այն ջերմությամբ, որը մաեստրոն ստեղծագործական իր ողջ ուղու ընթացքում ի սրտե կիսել է ողջ աշխարհի հետ։

Երեկոյի հատկանշական պահերից մեկը դարձավ մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Այդպես, հյուրերը կիսվելով իրենց տպավորություններով, արհեստական բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։ ARARAT-ի կողմից մշակված հատուկ հարթակը հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի և Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի, որի արդյունքում ստեղծվեց ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

«Մարդ, ով ձևավորեց մի ամբողջ ժամանակաշրջան, Մարդ-լեգենդ, Հայաստանի և ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ, դարի լավագույն էստրադային կատարող ըստ Times-ի, արտիստ, հումանիստ․ Ազնավուրի մասին զրույցները ժամանակ և սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայցև հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միևնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ և քնքշությամբ։ Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին և խոնարհվում այն հավերժական սիրո, անկեղծության և վարպետության առջև, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։ Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաև մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
.jpg)
.jpg)




.jpg)


























.jpg)


The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին