
Երևան մոլի առաջին հարկում, միմյանց հարևանությամբ բացված երկու սրահներն էլ ամբողջովին նոր կոնցեպտով են: Վերջերս Դուբայ մոլում այցելեցի Tommy Hilfiger և Calvin Klein սրահներ ու շատ հավանեցի նոր ձևաչափը, իսկ Հայաստան վերադառնալով էլ՝ տեղեկացա, որ մեզ մոտ ևս բացվում է արդեն այս նոր ինտերիերով և սպասարկման նոր ձևաչափով սրահները: Երկու սրահների նոր տեսականիներին, ակցիաներին, առաջարկներին կարող եք հետևել սոցիալական էջերում:

Calvin Klein
Մինիմալիստական էսթետիկան և ժամանակից հարմարավետությունը ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի հիմնական հատկանիշներն են: 56 տարվա պատմություն ունեցող Calvin Klein-ը ներառում է ամենօրյա, տնային և սպորտային հագուստ, կոշիկներ, ներքնազգեստ, ինչպես նաև օծանելիք և աքսեսուարներ: Ամենահաջող ոլորտներից մեկը ներքնազգեստի արտադրությունն է։ Այս ապրանքատեսակի առանձնահատկությունը լայն առաձգական ժապավենն է ֆիրմային անվանումով, որն առաջին անգամ թողարկվել է 1982 թվականին:

Calvin Klein-ի առաջին սրահը նույնպես գործում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հասցեում, երկրորդ սրահը վերջերս բացվել է Ռիո Մոլում, իսկ Երևան մոլում էլ բացվեց երրորդ սրահը: Վերջին երկու սրահները ներկայացված են հենց նոր ձևաչափով:

Calvin Klein-ը Phillips-Van Heusen Corporation-ի կազմում է, որին պատկանում է նաև Tommy Hilfiger-ը: Calvin Klein-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի շուրջ 110 երկրներում գործող 4200 խանութներում:

Tommy Hilfiger
Tommy Hilfiger-ն արդեն կուլտային ապրանքանիշ է, որն արդեն շուրջ 40 տարի արտադրում է հագուստ, ներքնազգեստ, կոշիկ, աքսեսուարներ և օծանելիք: Սա առանձնահատուկ էլեգանտ ոճ է, հարմարավետություն՝ հիմնված կապույտի և կարմիրի գույների վրա։ Tommy Hilfiger-ը դասական ամերիկյան ոճ է:

Tommy Hilfiger-ը ներառում է բոլոր ապրանքային խմբերը, և դրա հիմնական առանձնահատկությունն ամերիկյան առօրյայի ոգով դիզայնն է։ Ընտրությունը կազմում են մեծահասակների, ինչպես նաև 2-14 տարեկան երեխաների համար նախատեսված իրերը։ Tommy Jeans-ը արտադրանք է երիտասարդների և նրանց համար, ովքեր ակտիվ կյանք են վարում: Այստեղ կան միայն մեծահասակների համար նախատեսված հագուստ և աքսեսուարներ։ Ի դեպ, երևանյան Tommy Hilfiger սրահում կնկատեք հենց Tommy Jeans-ի առանձնացված անկյուն: Tommy Hilfiger-ի առաջին երևանյան սրահը գործում է Հյուսիսային պողոտա 8 հասցեում, երկրորդ սրահն էլ արդեն գործում է Երևան մոլում:

Նոր սրահների բացման կապակցությամբ երկու սրահներում էլ ներկայացված տեսականին զեղչված էր 15% ողջ week-end-ի ընթացքում: DJ Vakcina-ն հատուկ հյուրն էր, բոլորին սպասվում էր համեղ հյուրասիրություն, մենք ևս հյուրերի թվում էինք:













































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը