
Այո, 17 տարի Արմանը մենահամերգով հանդես չէր եկել, եթե ճիշտ եմ հիշում, իր վերջին ձայնասկավառակը նա հենց 2015թ.-ին թողարկեց՝ «Սեր և Հայրենիք»: Ճիշտ է, 2020 թվականին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի անվանական աստղը, նա շարունակում էր ստեղծագործել, մի քանի նոր հիթեր թողարկեց, բայց միևնույնն է, ժամանակն էր նման մասշտաբային վերադարձի: Մարտ ամսին միանգամից երգու մենահամերգ էր պլանավորված՝ նախ Մոսկվայում, ապա Երևանում: Երևանյան համերգը մարտի 22-ին է, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում, եթե դուք դեռ չեք հասցրել ձեռք բերել տոմսեր, կարող եք դրանք գնել ԱՅՍՏԵՂԻՑ:

Ինչո՞ւ եմ ես այսքան ծանոթ Արմանի գործունեությանը... բանն այն է, որ մենք երկուսս ծնվել ենք 1980 թ.-ին, ես մայիսի 11-ին, նա՝ մայիսի 12-ին: Չեմ կարող չանդրադառնալ նրա այսօրվա հրաշալի ֆիզիկական տեսքին, այնպիսի տպավորություն է, որ Արմանը 17 տարով երիտասարդանում էր: Կնկատեք նաև, որ փոխել է իր ոճը, ինչն իհարկե միայն դրական ազդեցություն ունի, Դուք դա նույնիսկ ֆոտոշարքում կզգաք, էլ չասեմ հենց լայվ համերգի ընթացքում:

Վերջին օրերին հայկական մամուլում նաև տարածվել էր նրա հարցազրույցը, որտեղ Արմանը խոստովանում է, որ «փախցրել է» կնոջը, իսկ Արմանը շատ հազվադեպ էր հարցազրույցներ տալիս: Իհարկե, կինը և դուստրերը ևս ներկա էին նրա մենահամերգին Մոսկվայում: Հարցազրույցը եթե չեք դիտել, կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Հին բառա ԱՆՇԼԱԳԸ, բայց հենց այս բառնա փոխանցում նրա մոսկովյան մենահամերգի հաջողությունը, վստահ եմ, երևանյան մենահամերգը ևս հրաշալի կանցնի: Մոսկվայի մենահամերգի կազմակերպիչն էր՝ Producing Centre Euromusic ընկերությունը: Ֆոտոշարքը՝ Գարիկ Գորգյանի: Ի դեպ, հենց մարտի 22-ին կարող եք հետևել երևանյան մենահամերգի լավագույն պահերին իմ ինստագրամյան էջում:

Համերգը լի է անակնկալներով և աստղային հյուրերով: Քանի որ մենահամերգների բեմադրող ռեժիսորը ընկերս է՝ Արթուր Մանուկյանը, մի քանի ներքին խոհանոցային ինֆո եմ հայթայթել, որով կկիսվեմ Ձեզ հետ երևանյան մենահամերգից առաջ:

Շուրջ 3 ժամ կենդանի հնչողությամբ համերգի ընթացքում հնչելու են Արմանի բոլոր հայտնի երգերը, նաև դուետներ լեգենդար Ձախ Հարութի, Ռուբեն Մաթևոսյանի, Արմենչիկի, Սարոյի, Ավրաամ Ռուսսոյի, Սարինա Կռոսի, Նորոյի հետ: Բեմում լինելու է ԿԱՐԵՆ/ՍԵՎԱԿ բենդը, իսկ այ Լիլիթ Հովհաննիսյանը և Գոհար Ավետիսյանը երևանյան համերգին չեն լինի, նրանց հետ դուետները կարողացան կենդանի հնչողությամբ վայելել մոսկովյան համերգի հանդիսատեսը: Ի դեպ, թե Լիլիթի թե դիմահարդար Գոհարի հետ դուետներն իրոք անսպասելի էին հանդիսատեսի համար: Եվս մեկ անգամ նշեմ, որ մենահամերգների Բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն