l

lifestyle

Երրորդ՝ նոր ձևաչափով ICE FISH սրահի բացումը Նոր Նորքում

Նոր Նորքի առաջին զանգվածում՝ Լվովյան 14/1 հասցեում բացվեց արդեն երրորդ ICE FISH սրահը: Ձկնեղենի և ծովամթերքի ամենամեծ, ամենաթարմ ու միևնույն ժամանակ հարմար գնային քաղաքականությամբ ներկայացված տեսականին վաղուց արդեն սիրված է մեր սպառողի կողմից և շուկայում առաջատար է: Նոր սրահի և առաջարկների մասին՝ ԿամոԲլոգում:

Հենց Նոր Նորքի սկզբում՝ Հայկի արձանի դիմաց բացվող Լվովյան փողոցում ICE FISH-ը հրավիրել էր իր երրորդ սրահի բացմանը: Ինչու Նոր Նորքո՞ւմ, քանի որ քաղաքի այս հատվածից ամրագրումները զգալի շատ էին, իսկ արագ սպասարկման և առաքման համար պետք էր ունենալ նոր սրահ հենց Նոր Նորքում: Այժմ պատվերները կառաքվել էլ ավելի արագ, իսկ պատրաստի ուտեստները՝ մաքսիմալ թարմ:

Լվովյան 14/1 հասցեում բացված սրահն արդեն երրորդն է, հիշեցնեմ, որ նախորդ երկու սրահները գործում են Մովսես Խորենացու 42 և Ավետ Ավետիսյան 3 հասցեներում: Աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 09.00-ից մինչ 23.00, իսկ խոհանոցը գործում է 10.00-ից 23.00: Թողնում եմ նաև ICE FISH-ի կայքը, տվյալները, սոցիալական էջերը՝ արագ կապ հաստատելու և ամրագրումներ անելու համար: 

091-17 43 46

033-00 43 43

Icefish.am

FB / IG

Միշտ թարմ ու զարմացնող գներով, հարուստ ծովամթերքի տեսականի ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ: Ice Fish խանութ-սրահներն առաջարկում են ավելի քան 30 երկրներից ներմուծված ծովամթերք: Օվկիանոսային, ծովային ձկնամթերք՝ ներմուծված Ռուսաստանի հեռավոր արևելքից, Չիլիից, Էկվադորից, Արգենտինայից և այլ երկրներից: 800-ից ավել ձկնատեսակներ՝ Սաղմոն, Կամբալա, Նավագա, Դոռադո, Սիբաս, Տրեսկա, Վոմեռ, Կետա, Նեռկա, ութոտնուկներ մեծ չափսերի: Նաև ձկնկիթ, ապխտած ֆիլեներ, պահածոյացված ձկներ, սոուսներ, ապխտած ձկներ: Հսկայական սաղմոններ, Կոհո սաղմոններ, լակերդաներ, փոքրիկ ութոտնուկներ, միդիաներ.. Ի դեպ եթե ձկնամթերք չեք օգտագործում, տեղում կարող եք ձեռք բերել Prime Beaf-ի հայտնի միսն ու սթեյք պատվիրել: Նոր սրահում նաև ավելացված էր խմիչքի առանձին հատվածը, որտեղ կարող եք գտնել տեղական և միջազգային գայտնի գարեջրի բրենդեր, կարող ես դրանք նաև գնել շշալցված տարբերակով՝ հենց տեղում, նաև ավելի շատ սոուսներ և համեմունքներ էին ներկայացված: 

Սրահն ամենամեծն էր, ինչի շնորհիվ ավելի հարմար է ընտրելու համար, իսկ բաց խոհանոցը կներկայացնեմ առանձին: Շատերը ֆիքսել են ICE FISH սրահները՝ թարմ ձկնամթերք գնելու համար, բայց մի մոռացեք, որ այն նաև առանձնանում է իր խոհանոցներով, որտեղ տեղում կարող եք պատվիրել սուշի և ձկնամթերքով ուտեստներ: Նոր սրահի խոհանոցն ահռելի էր, բաց խոհանոցի ձևաչափը թույլ է տալիս տեղում հետևել ընթացքին, Ձեզ հետ վերցնել պատրաստի ուտեստը, կամ այն ամրագրել որպես առաքում: 

 Հենց սրահում կարող եք պատվիրել ուտեստներ Ձեր ընտրած ձկնատեսակով, իսկ սուշիի մենյուն ֆիքսված չէ, հաճախորդի ցանկությամբ սուշիները հնարավոր է պատրասել նաև սև ձկնկիթով։ ՉԷ տարբերակը չկա, քանի որ ձկներն էլ, ծովամքերքն էլ սրահում բավական մեծ տեսականիով է: 

Սուշին էլ, ծովամթերքն էլ առաքվում է ողջ Երևանով և հարակից տարածքով: Պատկերացրեք տեղում գնում եք ձկնամթերքը և խնդրում եք այն պատրաստել, թարմ, արագ, համեղ և տնային տնտեսուհիների համար էլ հարմար: Կփորձեք ու կհամոզվեք, որ իրոք թարմ է ու իրական չափաբաժիններով: 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

back-top