l

lifestyle

EXCLUSIVE! Լուի Լորթիի, Էլեն Մեղսիեի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի բացառիկ համերգը Փարիզում

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Փարիզի Salle Gaveau համերգասրահում`դաշնակահարներ Լուի Լորթիի և Էլեն Մեղսիեի մասնակցությամբ։ Դիտեք իմ հատուկ ռեպորտաժը Փարիզից՝ ԿամոԲլոգում:

 

  • Hayk Shabanyan
  • Kamo Tovmasyan

Նվագախումբը ղեկավարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 28-ին և 29-ին երկու բացառիկ համերգով ելույթ ունեցավ Փարիզում՝ ներկայացնելով հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Առաջին համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Մենք ներկա էինք առաջին համերգին, ինչպես նաև փորձերին: Ծրագրում ներկայացված էին Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Համերգի գլխավոր գործընկերն էր AKNEYE-ը ։

Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես եկավ դեբյուտային համերգով: Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններն էին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։ Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգևոր վերելքի ձգտման և հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։ Հայաստանում և արտերկրում անցկացվող տարեկան ավելի քան 50 համերգների հարուստ երկացանկերը ներառում են տարբեր ժանրերի և կատարողական ձևաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչև հանրամատչելի կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ և դասական գործերի ջազային մեկնաբանություններ։

Նվագախումբն իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել է չորս ամենամյա փառատոն, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվել աշխարհի բազմաթիվ վիրտուոզ մենակատարների և դիրիժորների: Նվագախումբը նաև համագործակցում է ժամանակակից մի շարք անվանի կոմպոզիտորների հետ։

Դասական երաժշտության եւ արդի տեխնոլոգիաների երկխոսության հանդեպ հավատի շնորհիվ նվագախումբն աչքի է ընկնում նորարար նախաձեռնություններով՝ իր գեղարվեստական նպատակների համար համարձակ փորձերով կիրառելով արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։ Տարեցտարի ընդլայնվում է նաև նվագախմբի դերը Հայաստանում երիտասարդների մշակութային կրթության ուղղությամբ։ Դպրոցականների և ուսանողների համար անցկացվող կրթական ծրագրերով նվագախումբը փորձում է պատանիների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք դասական երաժշտության հանդեպ՝ նրանց հղկելով որպես դասական համերգի ունկնդիրներ։

Հետամուտ լինելով իր սոցիալական պատասխանատվությանը՝ նվագախումբը հանձնառություն է կրում նաև հանրության խոցելի խմբերի մշակութային ներգրավման համար՝ իր համերգներին պարբերաբար տրամադրելով անվճար հաճախումների հրավերներ, ինչպես նաև մասնակցում է դրամահավաքային նպատակներով անցկացվող բարեգործական համերգների և միջոցառումների։

  

 

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Reebok-ը պաշտոնապես Հայաստանում է․ նոր սրահներ՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

back-top