l

lifestyle

«ԿԻՆՈՄՈՍԿՎԱ»-յի վերաբացումը լիովին նոր ձևաչափով

«Կինոմոսկվան» վերաբացվեց և հանդիսատեսին ներկայացավ լիովին վերազինված ու նոր տեսքով։ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Կինոմոսկվա», ինչպես տարիներ շարունակ կոչում են այցելուները։ Իսկ նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Վերաբացման երեկոն և հյուրերը՝ ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

«ԿԻՆՈՄՈՍԿՎԱ»-ն բացվել է 1936 թվականի դեկտեմբեր 12-ին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի ցուցադրումով։ 

Հասցեն՝ Աբովյան 18

www.kinomoskva.com/am

FB / IG

90-ականների սերունդ լինելով՝ հիշում եմ, որ մեզ համար «ԿԻՆՈՄՈՍԿՎԱ»-ն ժամանցի եզակի վայրերից էր կենտրոնում: Շատ ուրախ եմ, որ այն ռեբրենդինգի վերածվեց, վստահ եմ՝ շատերն էին սպասում և շատերս սիրով կայցելենք հարազատ «ԿԻՆՈՄՈՍԿՎԱ»՝ տեխնիկապես նորովի զինված սրահներում դիտելու սպասվող ֆիլմերը: 

«Կինոմոսկվան» ունի նոր բրենդինգը, որը համատեղում է պատմությունը, մշակույթը և ժամանակակից դիզայնը։ Նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը, հետաքրքիր զուգադիպությամբ, ունի լատիներեն «M» տառի ձևը։ Յուրահատուկ տարբերանշանը ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլև ընդգծում է նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը մեր քաղաքում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։ Բրենդինգը վստահվել է Braind բրենդինգային ընկերությանը։ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողության ընթացքում նաև տեղի ունեցավ ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտումը: 

Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։

Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՜ ձայնային տեխնիկան, և՜ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի պայծառությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:

«Կինոմոսկվա»-յի նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Ավելացնեմ նաև, որ այսուհետ էլ ավելի հարմար է դարձել կայքում օնլայն տոմսերի գնման համակարգը, կարող եք ինքներդ ստուգել՝ www.moscowcinema.com

Շնորհավորում եմ «Կինոմոսկվա»-յի տնօրինությանը, ամբողջ անձնկազմին և ինչու չէ, նաև մեզ մոլորիս՝ նման հրաշալի փոփոխությամբ: Վերաբացման հյուրերին սպասվում էր հյուրասիրություն, ֆոտոզոնաներ, սիրված կինոհերոսների հետ հանդիպում և հատուկ շոուն: Սթորիթելինգը կարող եք դիտել իմ ինստագրամյան էջում: 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Reebok-ը պաշտոնապես Հայաստանում է․ նոր սրահներ՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում

celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

back-top