
Balmain նորաձևության տունը հիմնադրել է Պիեռ Բալմանը 1945 թ․։ Ի սկզբանե Բալմանի համարձակ, կանացի և շքեղ ոճը ապշեցուցիչ հակադրություն էր ստեղծում ժամանակների ուտիլիտար տեսքին՝ տան համար ստեղծելով առանձնահատուկ և չափազանց կանացի ԴՆԹ: Ավելի ուշ Պիեռ Բալմանը սկսեց աշխատել տաղանդավոր երիտասարդ կեղծամագործ Դիկ Գուլիկերի հետ, ով հիմնադրեց Balmain Hair Couture-ը 1974 թ․: Յուրահատուկ և վճռորոշ համագործակցություն, որը մինչ օրս ամբողջ աշխարհում հասանելի է դարձնում մազերի կուտյուրը ոճաբանների և սպառողների համար։

Որպես Balmain Paris նորաձևության տան մաս՝ Balmain Hair Couture-ն ունի ավելի քան 45 տարվա ժառանգություն՝ մազերի հիմնական տարրերը պոդիումի վերջին միտումների հետ համատեղելու գործում: Հավաքածուները ոգեշնչված են կուլիսային գաղտնիքներով և արտացոլում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջը՝ պոդիումից ոգեշնչված վերջնական տեսք ստեղծելու համար: Այս 45 տարիների ընթացքում Balmain Hair Couture-ը հաստատել է իր լեգիտիմությունը շքեղության ոլորտում: Balmain Hair Couture շարքն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար է և ներառում է ինչպես ամենօրյա խնամքի միջոցներ, այնպես էլ մասնագիտացված սրահների և պրոֆեսիոնալների համար սարքեր, խնամքի միջոցներ, նաև աքսեսուարներ:

Balmain Paris մազերի թե՛ խնամքի, թե՛ հարդարման բոլոր միջոցները պարունակում են մետաքսի պրոտեին։ Մետաքսը և կաշմիրը պարունակում են մազերի 19 ամինաթթուներից 17-18-ը։ Սա ստեղծում է ուժեղ կապ, որը վերականգնում է մազերի վնասված հատվածները՝ ստեղծելով հարթ կուտիկուլ, խթանում է մազերի ամրությունը՝ կանխելով հարդարման գործիքներից ստացվող ամենօրյա վնասը, վերականգնում և երիտասարդացնում է մազերը՝ ապահովելով փափուկ, առաձգական, փայլուն արդյունք մազերի կուտյուրի հիմքում։ Balmain Paris Hair Couture շարքը կարող եք գտնել ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահներում, տեսականուն, նաև գներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև պատվիրել առաքմամբ հենց burmunk.am կայքում, իսկ շատ շուտով նաև կհանդիպեք լավագույն մասնագիտացված սրահներում:


























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին