
La Biosthetique-ը ունի բացառիկ համագործակցություն միջազգային վարսահարդարման և գեղեցկության կենտրոնների հետ՝ ունենալով ավելի քան 8000 հաճախորդ և շուրջ 600 աշխատակից ամբողջ աշխարհում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում, իսկ հետազոտական և արտադրական մասը՝ Գերմանիայի Պֆորցհեյմ քաղաքում: Այսօր La Biosthetique-ը ղեկավարում է Զիգֆրիդ Վայզերն իր որդիների հետ միասին, սակայն հիմնադրել է La Biosthetique-ը Մարսել Կոնտիեն դեռ 40-ականների վերջին:

Ապրանքանիշի փիլիսոփայությունը "բիոսի", կյանքի և գեղագիտության համադրության մեջ է: Մարսել Կոնտիեն կենսաքիմիկոս էր և դեռ այն ժամանակ նա արդեն խորապես հավատում էր, որ բնական բաղադրիչներն ավելի իմաստալից են քան բոլոր սինթետիկ այլընտրանքները: La Biosthetique-ն այսօր էլ շարունակում է կենտրոնանալ ամբողջական մոտեցման վրա՝ առաջարկելով մազերի և գլխամաշկի արտադրանք և կոսմետիկա կանանց և տղամարդկանց համար:

La Biosthetique-ընտանիքին են միացել ԱՄՆ-ն, Կանադան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Ուկրաինան, Սերբիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան.... արդեն նաև Հայաստանը:

La Biosthetique-ը ներկայացնում է մազերի և գլխամաշկի խնամք, ոճավորում, դիմահարդարում: Տեսականին հիանալի համակարգված է, ունի կատարյալ ազդեծություն և հանդուրժողականություն, օգտագործված են գերժամանակակից տեխնոլոգիաներ և ներկայացնում են վերջին տենդենցները: Ամբողջ տեսականու ստեղծման ընթացքում օգտագործվել են բնական բաղադրիչներ՝ հիմնված մաշկաբանության և կենսաքիմիայի վերջին բացահայտումների հիմնա վրա, որոնք ինտենսիվ փորձարկվել են լավբորատորիաներում և գործնականում:
La Biosthetique ապրանքանիշի շնորհանդեսը տեղի ունեցավ ՍԻՆԵՐՋԻ բիզնես-կենտրոնում: Հյուրերին ներկայացվեց տեսականին, նաև տեղի ունեցավ ցուցադրություն, որտեղ արդեն մոդելների շնորհիվ հնարավոր եղավ գնահատել արտադրանքը, իսկ միջոցառման ավարտին էլ կազմակերպվել էր խաղարկություն: Շնորհանդեսը վարում էր անզուգական Լուսինե Թովմասյանը, Ուկրաինայից ժամանել էին La Biosthetique-ի ներկայացուցիչները, դե իսկ հյուրերի թվում էին բյութի ոլորտի ներկայացուցիչներ և գործընկերներ: La Biosthetique-ի մասին ավելի կարող եք իմանալ միանալով նրանց սոց. էջերին:

Միջոցառման գործընկեր՝ VOSKENI գինիներ: Ցուցադրության ընթացքում մոդելները կրում էին 5Concept սրահում ներկայացված հայ դիզայներների հագուստը, իսկ դիմահարդարումը վստահվել էր MakeUp Studio-ին:
La Biosthetique


































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը