
Boggi Milano-ն հիմնադրվել է 1939 թվականին Միլանում՝ իտալական կլասիկ ոճի ավանդույթները նորովի մեկնաբանելու տեսլականով։ Տասնամյակների ընթացքում այն դարձել է ժամանակակից տղամարդկանց համար բարձրորակ հագուստի և աքսեսուարների խորհրդանիշ՝ պահպանելով "Made in Italy" որակի նշանը։ Բրենդը ներկայումս ունի ավելի քան 200 սրահ աշխարհով մեկ և համարվում է իտալական գործնական ու ամենօրյա էլեգանտության կատարյալ արտահայտություն։

Երևանի Boggi Milano սրահում ներկայացված է միայն տղամարդկանց շարքը՝ դասական կոստյումներից մինչև casual հագուստ և աքսեսուարներ։ Հավաքածուն ընդգծում է ուժեղ, ինքնավստահ և քաղաքային տղամարդու կերպարը՝ զուգակցելով հարմարավետությունն ու վայելչությունը։

Հայաստանում բրենդի ամբասադորն է դարձել դերասան Խորեն Լևոնյանը։ Նրա ընտրությունը պատահական չէ․ բրենդի ներկայացուցիչների խոսքով՝ Լևոնյանը մարմնավորում է այն արժեքները, որոնք կրում է Boggi Milano-ն՝ տղամարդկային խրոխտություն, համեստ հզորություն և վստահություն։ Նրա էլեգանտությունն ու դերասանական խարիզման դարձնում են նրան իդեալական ընտրություն բրենդի համար՝ հայ տղամարդու նորաձևության նոր չափանիշ սահմանելու նպատակով։
![]()
Սրահի պաշտոնական բացումից հետո "Գոլդեն Փալաս" հյուրանոցի Level Eleven ռեստորանում տեղի ունեցավ ընթրիք հատուկ գործընկերների հետ՝ նվիրված երևանյան Boggi Milano-ի բացմանը։ Երեկոն անցավ ջերմ և ոճային մթնոլորտում՝ համադրելով իտալական երաժշտություն, բարձրակարգ խոհանոց և միլանական շունչ։
![]()
Boggi Milano-ի մուտքը հայաստանյան շուկա խոստանում է դառնալ նոր էջ՝ հայ տղամարդկանց նորաձևության աշխարհում՝ ընդգծելով, որ իսկական էլեգանտությունը միշտ ժամանակակից է։
Հյուսիսային պող. 11
![]()
![]()

![]()

















![]()
![]()
![]()
![]()



































![]()
![]()
![]()

![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում