Modamont Fashion Group-ը շարունակում է իր ճանապարհը՝ միավորելով եվրոպական նորաձևությունը և հայկական էլեգանտությունը՝ բերելով բարձրակարգ ոճ և բացառիկություն Հայաստանի սրտին՝ Երևանին։ Սա շատ կարևոր և նշանակալի քայլ է միջազգային նորաձևության քարտեզին Հայաստանի անունը ավելացնելու ճանապարհին:

Fashion Show-ին ներկայացված էին համադրված կերպարներ՝ ստեղծված Modamont Fashion Group-ի կողմից՝ վերոնշյալ ապրանքանիշերի վերջին հավաքածուներից։ Բոլոր ցուցադրված մոդելները հնարավոր կլինի մանրամասն ուսումնասիրել, փորձել և ձեռք բերել ընկերության խանութ-սրահներում։

Արդեն երեք տասնամյակի ընթացքում Modamont-ը հայաստանյան շուկայում ձևավորել է էլեգանտության, որակի և բացառիկության համբավ՝ ներկայացնելով միայն եվրոպական առաջատար ապրանքանիշեր՝ պրեմիում սեգմենտում, իսկ հիմա արդեն նաև լյուքս սեգմենտում։

Ընկերությունը չի դադարում ընդլայնվել և մեծանալ. ամեն տարի բացվում են նոր խանութ-սրահներ, որոնց թիվը Երևանում այժմ 16-ն է: Modamont Fashion Group-ը շուտով կներկայացնի եվրոպական նոր ապրանքանիշեր, որոնք էքսկլյուզիվ ներկայացված կլինեն նոր բացվող department store-ում:

Modamont Fashion Show-ի հավաքածուները կարելի է ձեռք բերել խանութ-սրահներից հետևյալ հասցեներով՝
Peserico – Հյուսիսային պողոտա, Հին Երևանիցի 2/9
MaxMara – Մաշտոցի պող. 41
Modamont – Մաշտոցի պող. 39
Marc Cain – Մաշտոցի պող. 39
Հետևեք ընկերության նորություններին և միջոցառումներին սոցիալական հարթակներում՝
Instagram – @modamontfashiongroup
Facebook – Modamont Fashion Group Armenia




























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՅԿՈ». ՀԱՅԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ
ԶՈՎՔ-ը շարունակում է ընդլայնվել․ Շենգավիթ վարչական շրջանում բացվեց ևս մեկ Շուրջօրյա մասնաճյուղ
Արդեն 8-րդը․ Shelby Travel-ը նոր մասնաճյուղ բացեց Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում
White House-ը վերաբացվեց Պապ Թագավոր 24-ում՝ ավելի մեծ ու ընդլայնված ձևաչափով
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...