
CANDELA-ն մինիմալիստական ոճով խանութ-շոուռում է, որտեղ տեսականին ներկայացված է ընդարձակ սրահում, ինչն ավելի հեշտ և հաճելի է դարձնում գնումները: Տեղում գործող սրահից կարող եք ձեռբ բերել ներկայացված տեսականին կամ ամրագրել պատվեր մեծաքանակ գնման դեպքում: Սրահի աշխատանքային ժամերն են երկուշաբթիից-շաբաթ՝ 10:00-ից մինչև 19:00-ն, կիրակի՝ 11:00-ից մինչև 18:00-ն: CANDELA-ն հանդիսանում է Feron, Штекер, Elektrostandard, Lednik, PromLED, Light Text ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ներկայացված տեսականին իրոք հետաքրքիր էր ու բազմաոճ, ուստի թե՛ ինտերիեր դիզայներները, թե՛ պարզապես սպառողները այստեղ կարող են գտնել իրենց ճաշակին հարմար տեսականի։ CANDELA-ի աշխատակիցները իրենց մասնագիտական խորհուրդներով կօգնեն հեշտությամբ կողմնորոշվել, Դուք նաև կարող եք հետևել սրահի առաջարկներին միանալով սոցիալական էջերին նախքան սրահ այցելելը։ Ի դեպ, տեսականու բացակայության դեպքում ամրագրված պատվերները հասցեատիրոջը հասնում են հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

Ի սկզբանե ընկերությունը մասնագիտացված է եղել խոշոր կենտրոնների, գործարանների, մասնաճյուղային ցանցերի, փողոցների, այգիների լուսավորության գործում։ Այսօր արդեն CANDELA-ի թիմն իր պրոֆեսիոնալ հմտություններով պատրաստ է կիսվել բոլոր ցանկացողների հետ՝ արդեն մասնագիտացված խանութ-սրահում: Վերջին տարիներին շատ ակտիվ համագործակցելով ինտերիեր-դիզայներների հետ, լուսավորելով մեծ ու փոքր կենտրոններ, բնակարաններ՝ CANDELA-ի մասնագետները հստակ պատկերացում ունեն այսօրվա արդի պահանջների և ձևավորման ձևաչափի գործում։ Կորպորատիվ հաճախորդներին ընկերությունը տրամադրում է մեծածախ գին, ինչպես նաև հաճախորդի ցանկությամբ կատարում է լուսավորության մասնագիտացված հաշվարկ՝ հետագայում CANDELA-ից օգտվելու դեպքում հաշվարկի արժեք չգանձելով։

Բացման ընթացքում հյուրերին սպասվում էր նոր սրահի ներկայացումը, համեղ խորտիկներ, Իջևանի գինու և կոնյակի գործարանի կողմից հյուրասիրություն, ինչպես նաև հյուրերը ստացան 20 000 դրամի նվեր-քարտեր:
Արցախի 8
033-03 10 30














































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը