
Մյուզիքլի հիմնական գաղափարն այն է, որ ամեն ինչի հիմքը պարզ մարդկային երևակայությունն է: Պարզապես պետք է հավատալ, լինել համարձակ և երբեք չդադարել երազել: Տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ցուցադրվելու է դեկտեմբերի 16-ից հունվարի 14-ը:

Պատկերացրեք մի դպրոց, որտեղ արգելված է երազել: Թվում է, թե անհնար է դա արգելել: Բայց դպրոցի տնօրեն Մս․ Չարիսը իր օգնական Մռայլոուի հետ կարողանում է հատուկ սարքի միջոցով հայտնաբերել ցանկացած երազանք, որը ծնվում է երեխաների մտքում և սրտում: Դպրոցի աշակերտներից մեկը՝ տասնամյա Ալեքսը, Ամանորի նախօրեին տեղեկանում է, որ ինքը չի կարող գնալ տուն, որովհետև իր ծնողները չեն հասցնում գալ իր հետևից ձնաբքի պատճառով, և ամանորին ինքը չի կարող լինել տանը։

Չեմ ուզում բացել բոլոր գաղտնիքները, կարծում եմ Ձեզ հետաքրքիր կլինի անձամբ այցելել և հետևել ընթացքին: Մյուզիքլի ուզերձը պարզ մարդկային երազանքն է. պետք է հավատալ, լինել համարձակ և ոչ մի դեպքում չդադարել երազել:

Բեմադրող ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան, երկրորդ ռեժիսոր՝ Լիգիա Վարդանյան, դերերում՝ Արսեն Գրիգորյան, Ռոբերտ Խաչատրյան, Ալեքս Մակարյան, Աննա Լառայ, Գևորգ Դավթյան: Կոմպոզիտոր՝ Լիլիթ Նավասարդյան, լիբերտո՝ Գրիգոր Կյոկչյան, ձայնագրում և միքսում՝ Սերգեյ Հովհաննիսյան: Մեբադրող խոերոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան, սցենարի հեղինակ՝ Աշոտ Աբրահամյան, սցենոգրաֆիա՝ Մկրտիչ Շեխյան:

Զգեստների դիզայներ՝ Արամ Նիկոլյան, դեկորացիաների արտադրություն՝ STAGE STYLE DESIGN, վիզուալ հաղորդագրության մասնագետ՝ Դավիթ Փարթամյան: Ձայնային ձևավորում՝ Տիգրան Կուզիկյան, վիզուալ էֆֆեկտներ՝ ՖՐԱԳՄԵՆՏ ՓՐՈԴԱԿՇՆ: Արտադրության ղեկավար՝ Արթուր Ջուլհակյան, գծային պրոդյուսեր՝ Անուշ Վարդանյան, երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան: Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան:
Տոմսեր կարող եք ձեռք բերել tomsarkgh.am և fastticket.am կայքերից:
Շտապեք երազանքի հետևից ….





















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն