
Խաղադաշտում երկրպագուներին սպասվում էր աննախադեպ հանդիպում․ Պորտուգալիայի լեգենդներին ղեկավարում էր Լուիշ Ֆիգոն, իսկ թիմում անվանի ֆուտբոլիստներ էին. Նանի, Պեպե, Ռիկարդո Կուարեշմա, Դեկո, Նունու Գոմեշ և այլ մեծ անուններ։ Նրանց մրցակիցները՝ Աշխարհի լեգենդների թիմն էր՝ Պետր Չեխի, Ջոն Թերիի, Ալեսանդրո Դել Պիերոյի, Ռոբերտո Կառլոսի, Կակայի, Կարլես Պույոլի և Յուրի Ժորկաեֆի մասնակցությամբ։

Համաշխարհային թիմի մարզիչը Պիտեր Շմեյխելն էր։ Միջոցառման առանձնահատուկ պահերից մեկն այն է, որ խաղին մասնակցեց նաև բռնցքամարտի ծանրքաշի չեմպիոն Օլեքսանդր Ուսիկը, որը հանդես եկավ իր հիմնադրամի աջակցությամբ՝ հիշեցնելով, որ սպորտը միավորում է բոլոր ոլորտները։

Խաղի նպատակը՝ նվիրատվությունների միջոցով աջակցել մի շարք կազմակերպությունների: Հավաքագրված միջոցները ուղղվելու են սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին ու երեխաներին։ Սա այն եզակի դեպքերից է, երբ մարզադաշտում հնչող ծափահարությունները վերածվում էին իրական օգնության։

Իհարկե, մեծ նշանակություն ուներ նաև այն փաստը, որ խաղին մասնակցեց Յուրի Ջորկաեֆը: Ֆրանսիայի նախկին առաջատարն այսօր հանդես է գալիս որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան և իր մասնակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում է միջոցառման մարդասիրական նշանակությունը։ Նրա ներկայությունը հզոր ուղերձ է՝ սպորտը կարող է դառնալ կամուրջ ժողովուրդների միջև և հարթակ՝ իրական խնդիրների լուծման համար։

Սեպտեմբերի 15-ի լեգենդների խաղը ավելին էր, քան պարզապես մարզական իրադարձություն։ Այս խաղը հիշեցում էր, որ ֆուտբոլը միայն գոլերի ու հաղթանակների մասին չէ․ այն նաև մարդկային արժեհամակարգի, փոխօգնության և համախմբվածության խորհրդանիշ է։ Լիսաբոնի խաղը պատմության մեջ կմնա որպես երեկո, երբ լեգենդները դուրս եկան դաշտ ոչ թե սեփական փառքի, այլ աշխարհի համար։
























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում