l

lifestyle

Exclusive! «Jardins d’Arménie» թագավորական բրենդիի մուտքը գլոբալ շուկա հենց Մոնակոյից

«Jardins d’Arménie» թագավորական բրենդին իր գլոբալ շուկա մտնելու արարողությունը նշեց Մոնակոյի Hôtel Hermitage MonteCarlo-ում հանդիսավոր երեկոյով։ Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի իշխանը՝ Ալբերտ II-ը, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։ Մենք ևս ներկա էինք բացառիկ միջոցառմանը և ներկայացնում ենք այն ԿամոԲլոգում:

«Salle Belle Époque»-ի շքեղ միջավայրում հյուրերը վայելեցին գաստրոնոմիայի նրբաճաշակ համադրություններ, հայկական երաժշտություն ու ժողովրդական պարեր, ինչպես նաև տեղի ունեցավ հայկական արվեստի ցուցահանդես, որն իրականացվեց «Galerie Angelina»-ի և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ։

Երեկոն եզրափակվեց բացառիկ համտեսով, որը վարեց Բրունո Սկավոն՝ Մոնտե-Կառլոյի SBM համալիրի նախկին գլխավոր սոմելյեն։ Նա հյուրերին առաջնորդեց այս բացառիկ խմիչքի բազմաշերտ բույրերի ու նուրբ բարդության աշխարհում։ Այս կարևոր հանգրվանով «Jardins d’Arménie» թագավորական բրենդին կատարեց իր պաշտոնական եվրոպական դեբյուտը՝ հաստատելով ձգտումը՝ ներկայացնել նոր կատեգորիա, որը միավորում է հնագույն վարպետությունը և ժամանակակից նորարարությունը։

Այս նախաձեռնության հիմքում կանգնած է Սիմոն Պողոսյանը՝ SPS Cigaronne-ի հիմնադիրը, ով ստեղծել է նաև «Jardins d’Arménie» թագավորական բրենդին։ Այսօր նրա բոլոր նախագծերը ղեկավարում է որդին՝ 27-ամյա Արմեն Պողոսյանը, ով ստանձնել է ընտանեկան բիզնեսի ղեկավարումը։ 

Արդեն ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը՝ Pogossian Luxury brand house-ը նվիրված է բացառիկ շքեղ ապրանքների ստեղծմանը՝ հիմնված վարպետության, նորարարության և կատարելության անընդհատ ձգտման վրա։ «Jardins d’Arménie»-ով նրանք աշխարհին են ներկայացնում նոր կատեգորիա՝ Թագավորական բրենդի, որն իդեալականորեն համադրում է նախնիների ժառանգությունն ու ժամանակակից վարպետությունը։

«Jardins d’Arménie»-ն ներկայացնում է բրենդիի բոլորովին նոր կատեգորիա՝ Թագավորական բրենդի։ Այն պատրաստված է ոսկեհատ խաղողի տեսակից, որը հավաքվում է Հայաստանի երեք տարբեր շրջաններից։ Խմիչքը մշակվում է հայ վարպետների կողմից՝ համադրելով հինավուրց ավանդույթները և ժամանակակից նորարարությունները։

Այն անցնում է յուրահատուկ հնեցման գործընթաց՝ սկսելով կաղնու տակառներում, որտեղ ձևավորվում են շոկոլադի և նուրբ վանիլի նոտաները։ Այնուհետև բրենդին տեղափոխվում է ծիրանի փայտից պատրաստված տակառներ՝ որոնք ավելացնում են մրգային շերտեր և նրբաճաշակ ընկուզային երանգներ, ապա կրկին վերադառնում է կաղնու տակառ՝ վերջնական կատարելագործման համար։ Այս գործընթացը ապահովում է կառուցվածքի էլեգանտություն, բույրերի բացառիկ բարդություն և երկարատև համային տպավորություն։

«Jardins d’Arménie»-ն ուղեկցվում է երկու կարևոր նորարարություններով։ Նախ՝ հատուկ նախագծված հերմետիկ կափարիչ, որը բաղկացած է իրար միացած երկու մասից և գտնվում է արտոնագրման գործընթացում։ Այն ապահովում է ամբողջական օդամեկուսացում՝ պահպանելով բույրերի մաքրությունը գինեգործարանի տակառից մինչև բաժակ։ Բացի այդ, յուրաքանչյուր շիշ ներկայացվում է համտեսի համար նախատեսված գավաթների հավաքածուով, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու բրենդիի պրոֆիլը և հարստացնում համտեսի ամբողջ փորձառությունը։

«Jardins d’Arménie» թագավորական բրենդին աշխարհում առաջինն է իր կատեգորիայում։ Ծնված Հայաստանում՝ այն նվիրված է նրբաճաշակության և եզակի բացահայտումների սիրահարներին։ Արդեն հիմա այս բացառիկ բրենդին հնարավոր է գտնել Երևանի լավագույն ալկոհոլային և SPS Cigaronne-ի պաշտոնական խանութներում, ընթանում են բրենդին եվրոպական և այլ շուկաներում վաճառելու բանակցությունները։

1999 թվականից Պողոսյանների ընտանիքը ստեղծում է շքեղության բացառիկ արտադրանքներ։ Աշխարհի ավելի քան 40 երկրներում ներկայությամբ՝ Pogossian luxury brand house-ը մարմնավորում է վարպետության, ստեղծարարության և կատարելության վրա հիմնված տեսլականը՝ առաջարկելով նրբաճաշակ ու հավերժական փորձառություններ ընտրովի միջազգային հաճախորդներին։

back-top