Chicco բրենդը 90-ականներից սկսած, եզակի և հազվադեպ հանդիպող միջազգային բրենդներից մեկն էր Հայաստանում։ Այդ ժամանակներից ի վեր, Chicco-ն ներկայացնում է իր որակյալ մանկական ապրանքները հայ հաճախորդներին։ Ավելի քան 30 տարիների ընթացքում Chicco-ն սերնդեսերունդ մնացել է մայրերի և հայրերի վստահությանն արժանացած ապրանքատեսակ՝ դառնալով ընտրյալ բրենդ՝ մանկական ապրանքների ոլորտում։ Բրենդը իր մշտական նորարարություններով և բարձր որակով մշտապես գոհացնում է հայ սպառողին՝ ապահովելով երեխաների անվտանգությունն ու հարմարավետությունը։
Chicco իտալական բրենդը 1958 թվականից առաջարկում է նորածիններից մինչ 10 տարեկան երեխաների համար նախատեսված լայն տեսականի ՝ հագուստ, աքսեսուարներ, քարսիթ՝ երեխաների անվտանգությունը և հարմարավետությունը ապահովելու համար, խաղալիքներ, հիգիենայի և առողջության ապրանքներ, ինտեգրված համակարգեր՝ ծնողների և երեխաների համար նախատեսված բազմաթիվ ինտերակտիվ ապրանքներ:
Բրենդը հայտնի է ոչ միայն իր տևական եւ որակյալ արտադրանքներով, այլ նաև նորարարական լուծումներով, որոնք նախատեսված են երեխաների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ Chicco-ի ապրանքները ունեն Եվրոպայում բարձր ճանաչում և վստահություն:
Ներկայումս Chicco-ն Երազ մանկանան կենտրոնի բրենդների պորտֆոլիոյի ամենամեծ բրենդն է: Արդեն 10 տարի է, ընկերությունը նոր մակադակի վրա է պահում բրենդը Հայաստանում, պահպանելով լավագույնը ինչ կար և օր օրի ավելացնելով նոր Ժամանակակից մոտեցումներ և կոնցեպտներ: Chicco-ի խմանքի պարագաները և մանկական կոսմետիկ միջոցները առկա են ցանկացած բալիկի սենյակում, իսկ խաղալիքները փոխանցվում են սերնդե սերունդ, քեռուց զարմիկին, հայրիկից բալիկին: Բոլոր մայրիկների երազանքն է Chicco-ի NEXT2ME ունենալը:
Chicco Կասկադ սրահի բացմանը հրավիրված էին բրենդի հետևորդ ծնողներ, հայտնի ինֆլյուենսերներ, ովքեր ժամանակին, իրենք են օգտագործել Chicco, այս այսօր օգտագործում են նրանց երեխաները: Համառոտելով տարբեր տասնամյակների պատմությունները, Chicco-ն իր յուրաքանչյուր սերնդի համար ներկայացրել է մանկական ապրանքներ՝ սկսած առաջին քայլերից մինչև դպրոցական տարիքի երեխաներ։ Ամեն մի երեխայի առաջին աթոռը, վագոնը կամ խաղալիքը կարող էր լինել Chicco-ից, և այդ փոքրիկ պահերը՝ առաջին քայլերի, առաջին խաղերի կամ առաջին ճանապարհորդության հիշողությունները, դարձան հարուստ ու թանկարժեք բարձունքներ ծնողների և երեխաների կյանքում։
Չնայած տարիների ընթացքում թարմացել են բրենդի արտադրանքները, նրա հոգատարությունն ու որակը մնացել են անփոփոխ՝ ստեղծելով անգնահատելի հիշողություններ տարբեր սերունդների համար։
Միջոցառման հյուրերին սպասվում էր հատուկ ֆոտոանկյուն, որտեղ Արթուր Լյումենը ստեղծում էր ընտանեկան լայվ ֆոտոշարք, լավ երաժշտություն DJ MEI-ից, իտալական հյուրասիրություն և իհարկե հաճելի նեթվորքինգ:
Ի դեպ, Chicco Կասկադում գործում էր սպասարկման նոր կոնցեպտ: Անհատական սպասարկման սրահ, որն անկասկած ավելի հարմար է: Ապագա մայրիկը կամ ցանկացած այլ հաճախորդ, կարող է նախապես զանգահարել և ամրագրել անհատական սպասարկում, որի ժամանակ սրահի հատուկ առանձնացված հատվածում, հարմարավետ պայմաններում մայրիկի հետ կանցնկացնեն անհատական խորհրդատվություն առաջին գնումների հետ կապված, կմոտեցնեն և տեղում ցույց կտան ապրանքատեսակները, թույլ կտան փորձարկել ցանկացած ապրանքնատեսակ: Նաև կօգնեն հավաքել մայրիկի և բալիկի պայուսակը՝ ծննդատան համար: Այս ամենը՝ լիովին անվճար և նույնիսկ առանց գնում կատարելու որևէ պարտադրանքից:
Նշեմ նաև, որ Chicco Կասկադում կա մայրիների համար կերակրման սենյակ՝ իր բոլոր հարմարություններով, որպեսզի հանգիստ կերակրի բալիկին, փոխի տակդիրը, մաքրի և շարունակի իր զբոսանքը Կասկադում: Հատկապես Կասկադում, որտեղ երեխայի հետ զբոսանքի ժամական խնամքի հարմար վայր դժվար է գտնել, սա հրաշալի նորություն է:
Chicco Կասկադը գործում է առավոտյան 10:00-ից մինչ 22:00: Այսօր Chicco-ն ներկայացված է նոր՝ Բաղրամյան 4/1 Կասկադ մասնաճյուղում, Ազատության 27/3 -Երազ մասնաճյուղում, Հանրապետության 51, 53- Հրապարակ մասնաճյուղում, ինչպես նաև կարող եք օնլայն պատվիրել yerazkids.am կայքի միջոցով: Նոր՝ ԿԱՍԿԱԴ մասնաճյուղն ավելի մոտ կլինի հաճախորդներին, վայր, որը ոչ միայն Երևանի ժամանակակից մշակութային կենտրոնն է, այլ նաև ընտանեկան հանգստի սիրելի վայր:
Բաղրամյան 4/1
055/033-50 29 44, 012-303 303