«Կագայակի» թարգմանաբար նշանակում է պայծառություն և փայլ՝ ոգեշնչված ծագող արևի երկրի պայծառ մշակույթից և խոհանոցից։ Կագայակիի խոհանոցը գալիս է բացահայտելու այն հյուրերի քիմքը, ովքեր Երևանում երկար են փնտրել ճապոնական խոհանոցի իրական համերը: Այստեղ մենյուն տպավորում է իր բազմազանությամբ և ընտրության լայն հնարավորությամբ։ Կագայակի ռեստորանում կգտնեք ճապոնական ռոլլերի, սաշիմիի, նիգիրիի, ապուրների և աղցանների մեծ, համեղ ու թարմ տեսականի՝ պատրաստված արտերկրից հրավիրյալ շեֆ-խոհարարների կողմից։

«Գիտակցելով ազգային խոհանոցը ճիշտ ներկայացնելու կարևորությունը և պատասխանատվությունը՝ մենք ճապոնական ռեստորան հիմնելիս եղել ենք առավելագույնս բծախնդիր և քմահաճ։ Շարունակական փնտրտուքի մեջ էինք՝ գտնելու այն շեֆ-խորարարներին, որոնք հավուր պատշաճի կմատուցեին ճապոնական հարուստ խոհանոցը։ Այսօր արդեն, երբ այս աշխատանքներում մեր կողքին ունենք ճապոնական խոհանոցի գիտակ պրոֆեսիոնալների, որոշեցինք հանդես գալ այն Հայաստանում ներկայացնելու նախաձեռնությամբ։ Այժմ մենք վստահ ենք մեր գիտելիքների և մոտեցումների վրա, և գիտենք, որ ներկայացնելու ենք ճապոնական խոհանոցը ճիշտ և որակյալ ձևով»,- բացման շնորհանդեսին նշեց ԵՐԵՄՅԱՆ ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։
Ի դեպ, վերջերս ԵՐԵՄՅԱՆ ընկերությունների խմբին է անցել նաև «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանը։ Այն ԵՐԵՄՅԱՆ ընկերությանը հատուկ հյուրընկալությամբ, սպասարկմամբ, նոր մոտեցումներով ու ամբողջովին նորացված ճաշացանկով՝ հյուրերի համար իր դռներն է բացել ապրիլի սկզբից։ «ՍանտաՖե»-ին ընկերությունը փոխանցել է իր տասնամյակների փորձը, որակն ու հեղինակությունը՝ լավագույն փորձառություն խոստանալով իր բոլոր տարիքի հյուրերին։ Հիշեցնեմ նաև, որ ԵՐԵՄՅԱՆ ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում գործում է շուրջ 20 տարի՝այժմ Երևանում ունենալով 13 հայեցակարգով 19 ռեստորան։

Ընկերությանն են պատկանում այնպիսի հեղինակավոր ռեստորաններ, ինչպիսիք են Հայաստանի միակ բարձր հեղինակային խոհանոցով Ռենոմե ռեստորանը, Լիվինգսթոնը, Շերեփը, Լավաշը, Պանդոկ Երևան ռեստորանների ցանցը, Սմոքինգ Շեֆ սթեյքհաուսը, Կազա Նոստրան, Սիզընս ռեստորանը, Սվիթլենդը և սրճարանը և այլն, որոնք միայն անցած տարվա ընթացքում հյուրընկալել են 1 միլիոն 200 հազարից ավելի այցելուների։ Աշխարհահռչակ TripAdvisor ճամփորդական կայքում ընկերությունների ռեստորանները զբաղեցնում են լավագույն 5-յակը՝ արժանանալով զբոսաշրջիկերի բացարձակ գնահատականներին։ Ընկերությունների հիմնադիրը հայտնի գործարար, ռեստորատոր Դավիթ Երեմյանն է, ով կանգնած է Հայաստանի հյուրընկալության ոլորտի ակունքներում։

Անձամբ ինձ դուր եկավ Գեյշա կոկտեյլը, սաղմոնով և բուսական ռոլերը, նաև շաաատ համեղ մոչիները և փոքրիկ պոնչիկները: Այցելեք, փորձեք և գնահատեք ինքներդ: Ռեստորանը գործում է ամեն օր՝ 12,00-ից մինչ ուշ գիշեր։ Կագայակիին կարող եք հետևել ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակներում, իսկ ամրագրումների համար զանգահարել 010-60 60 90 հեռախոսահամարին։































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում