l

lifestyle

Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում

Ծաղկաձորում արդեն շատերին ծանոթ ու սիրված Dahook-ը ընդլայնվում է և բացվում Երևանում։ Արդեն նոր՝ Dahook Beer House կոնցեպտը սեփական արտադրության craft beer-ը միավորվում է սննդի, երաժշտության, խաղերի և ընկերական ժամանցի հետ։

Dahook Beer House-ը պարզապես գարեջրատուն չէ։ Նոր կոնցեպտի գաղափարն է ստեղծել մի վայր, ուր գալիս ես ոչ միայն ուտելու կամ գարեջուր խմելու, այլ ընկերների հետ երկար ժամանակ անցկացնելու, խաղալու, շփվելու և լավ երեկո ունենալու համար։

Dahook-ի պատմությունը՝ ճանապարհորդությունից մինչև Ծաղկաձոր

Dahook-ի լոգոյի հերոսը պատահական կերպար չէ։ Այն իրական ասիական Dahook թռչունն է, որը, ըստ բրենդի ստեղծած լեգենդի, ունի բծախնդիր քիմք և առանձնահատուկ սեր՝ նոր համեր բացահայտելու նկատմամբ։

Dahook-ը ճանապարհորդում է աշխարհով մեկ, բացահայտում տարբեր երկրների լավագույն համերն ու փորձառությունները, ընտրում դրանցից ամենահետաքրքիրները և վերջապես հասնում Հայաստան՝ Ծաղկաձոր։ Հենց այստեղ էլ ծնվում է Dahook-ը և ճանապարհորդություններից ստացած ոգեշնչմամբ ստեղծվում են սեփական գարեջրի չորս տարբեր տեսակներն ու Dahook-ի հեղինակային սոուսները։ Այս պատմությունն ամփոփում է նաև բրենդի գաղափարախոսությունը՝ Dahook — Sip the Adventure։

4 տեսակի սեփական արտադրության գարեջուր

Dahook-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը սեփական արտադրության գարեջուրն է։ Այն պատրաստվում է գերմանական տեխնոլոգիայով և Ծաղկաձորի ջրով, իսկ մատուցվում է չֆիլտրված և չպաստերիզացված տարբերակով։

Այս պահին Dahook-ն արտադրում է չորս տեսակի գարեջուր։

Schwarz — Schwarzbier
Hell — Helles
Red IPA
Weiss — Weissbier

Beer House, որտեղ գարեջուրը պատմության միայն մի մասն է

Երևանյան Dahook Beer House-ի նոր կոնցեպտում շեշտը դրված է ամբողջական ժամանցային փորձառության վրա։ Սեփական craft beer, սնունդ, երաժշտություն, ընկերներ և մի քանի խաղեր, որոնք նախատեսված են թե՛ փոքր ընկերական խմբերի, թե՛ ավելի մրցակցային երեկոների համար։

Հատկապես հետաքրքիր է դարթսը, որը Dahook-ի ներկայացմամբ Հայաստանում իր տեսակով առաջին նման համակարգն է։ Խաղացողների միավորները ցուցադրվում են էկրանին, իսկ համակարգն անգամ հուշում է՝ որ թվերին և հատվածներին է նպատակահարմար խփել՝ հաշիվն ավելի արագ զրոյացնելու համար։ Կարելի է խաղալ անհատական, թիմային կամ պարզապես ընկերական ձևաչափով։

Այստեղ կլինի նաև մեծ փայտե բլոկներով Jenga․ խաղացողները հերթով բլոկներ են հանում աշտարակից ու տեղափոխում վերև՝ մինչև ինչ-որ մեկի հերթին ամբողջ կառույցը փլվի։

Եվս մեկ տարբերակ է Cornhole-ը՝ խաղ, որի ժամանակ մոտ 6 մետր հեռավորությունից փոքր պարկերը պետք է նետել հատուկ հարթակի ուղղությամբ՝ հնարավորինս շատ միավորներ հավաքելու համար։

Ծաղկաձորում սկսված պատմությունը շարունակվում է Երևանում

Այսպիսով, Ծաղկաձորում արդեն իր լսարանը ձևավորած Dahook-ը Երևանում սկսում է նոր փուլ։ Նոր Dahook Beer House-ը պահպանում է բրենդի հիմքում եղած սեփական գարեջրի, նոր համերի ու բացահայտումների գաղափարը, բայց այն լրացնում է ավելի ընդգրկուն entertainment կոնցեպտով։

Այստեղ կարելի է գալ ընկերներով, փորձել Dahook-ի չորս տեսակի գարեջուրները, համադրել դրանք խոհանոցի առաջարկների և հեղինակային սոուսների հետ, խաղալ, լսել երաժշտություն ու պարզապես լավ ժամանակ անցկացնել։

Ծաղկաձորից հետո՝ արդեն Երևանում՝ Մոսկովյան 31 հասցեում։

FB / IG

dahookbeerhouse.am

Dahook Beer House — Sip the Adventure.

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

back-top