l

lifestyle

DREAM FACTORY-ն ներկայացրեց իր հեղափոխական DREAM PLAN-ը IGBL!VE 2023-ի ընթացքում

Հենց նոր եմ վերադարձել Ամստերդամից, որտեղ նախորդ շաբաթ ընթանում էր iGB L!VE 2023-ը: Փորձեմ այս փոստում հակիրճ, միևնույն ժամանակ մանրամասնորեն ներկայացնել տպավորություններս: Ամենահետաքրքիր նորույթը թերևս DREAM FACTORY-ի կողմից ներկայացված հեղափոխական նոր նախագիծն էր՝ DREAM PLAN-ը, որը փոքր և միջին բիզնես վարող անձանց անչափ կհետաքրքրի: Ուշադիր դիտեք իմ էքսկլյուզիվ ռեպորտաժը հենց Ամստերդամից և կիսվեք Ձեր էջում, այս նորույթը, վստահ եմ, հետաքրքրելու է Ձեզ:

iGB L!VE 2023-ը տեղի ունեցավ Ամստերդամում: 6000-ից ավել աֆֆիլեյթներ, տեխնոլոգիաների մատակարարներ և օպերատորներ այստեղ ներկայացնում են իրենց նոր բիզնես ծրագրերը: Ես ներկա եմ եղել երկու օր՝ հուլիսի 12-13-ին ու կիսվում եմ տպավորություններով:

iGB L!VE 2023-ը տեղի էր ունենում Amsterdam RAI-ում, որն Ամստերդամի կոնֆերանսների և ցուցասրահների համալիր է Ամստերդամի Zuidas բիզնես թաղամասում: 1961 թվականին բացված RAI-ն մինչ օրս ընդունել է մոտ 100 միլիոն այցելու։

Ինձ համար իհարկե մեծ աշխատանքային փորձ էր երկու օր աշխատել այստեղ, հետևել կազմակերպչական ընթացքին, առավոտյան 10.00-ից մինչ երեկո ծանոթանալ տարբեր երկրներից ժամանած մասնագետների հետ, նկարահանել բազմաժանր կոնտենտ հենց ընթացքից, գրել փոստեր և սովորել իսկական պրոֆեսիոնալներից: 

iGB L!VE-ի մասնակիցների թվում էր Fastex ընկերությունն իր ողջ էկոհամակարգով: Սա մեր առաջին հրավերը չէ, բայց ամեն անգամ մենք զարմանում ու հիանում ենք պրոֆեսիոնալ թիմի մասշտաբային աշխատանով և արտերկրում հայկական պրոդուկն այսպիսի բարձր հարթակում ներկայացնելու հմտությամբ: 

Ներկայացնեմ, թերևս IGBL!VE 2023-ի ամենահետաքրքիր նորույթը՝ Dream Factory-ից: Այ, ինչի՞ մասին ես երազում դու հենց այս պահին: Ես երազում եմ բիզնեսը արագ կառուցելու և հեշտ կառավարելու մասին՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները: Դե իսկ ի՞նչ նորամուծություն 2023թ.-ին առանց արհեստական բանականութան: Dream Factory-ն առաջարկում է իր հեղափոխական  DREAM PLAN փաթեթը, որը ստեղծված է փոքր և միջին բիզնեսի խաղի կանոնները վերափոխելու համար: 

Մեր ինստագրամյան էջում կարող եք հետևել սթորիթելի, նաև երկու ռիլերի, որոնք տեղադրել եմ հենց նույն օրերին, իսկ կայքում դիտեք արդեն մեր ռեպորտաժը և ամբողջական փոստը: 

Կառուցիր քո e-commerce կայքը մի քանի հպումով, գրավիր հաճախորդների ավելի լայն լսարան Մետավերսում, խնայիր արժեքավոր ժամանակն ու ռեսուրսները, և ապահովիր քո հաճախորդների սպասարկման բացառիկ որակ: Վերափոխիր քո բիզնեսը Dream Factory-ի հնարավորություններով:
Dream Plan-ը ներառում է.
● E-commerce կայք
● Մետատիրույթում սենյակ
● Վիրտուալ AI օգնական
● CRM գործիք
● Բրաուզերում հավելված

Բազմաթիվ լուծումներ, որոնք պարբերաբար համալրվում են նոր ծառայություններով, ինչպիսիք են՝ իրավաբանական խորհրդատվություն, դիզայներական աջակցություն և այլն: Պատրաստվեք ականատես դառնալ Ձեր բիզնեսի իրական ներուժի բացահայտմանը:

Ավելին՝ www.dream.fastex.com

Ֆեյսբուքյան էջ

Ինստագրամյան էջ

_____

Գիտեմ հարցերը շատ են, փորձեմ մանրամասնել…

Ինչ է Dream Factory-ն. Dream Factory-ն Էլեկտրոնային առևտրի հեղափոխական փաթեթ է, որը ստեղծված է Ձեր բիզնեսը վերափոխելու համար։ Այլևս կարիք չկա անվերջանալի ժամեր և ռեսուրսներ վատնել, Ձեզ օգնության է գալիս այս պարզ և տեխնոլոգիապես առաջադեմ մոտեցումը, որն օգտագործում է արհեստական բանականության (AI) հնարավորություններն ի շահ Ձեր բիզնեսի։

ԻՆՉ ԵՔ ԴՈՒՔ ՍՏԱՆՈՒՄ

• Ներկայություն Մետատիրույթում

Մուտք գործեք մետատիրույթ և ընդլայնեք Ձեր թվային ներկայությունը FastexVerse-ում Ձեր հայելային կայքէջով։ Օգտագործեք վիրտուալ իրականության անսահմանափակ ներուժը, որպեսզի ձեռք բերեք նոր լսարան, հաճախորդների հետ հաղորդակցվեք նորարարական ձևերով և բացահայտեք աննախադեպ աճի հնարավորություններ Ձերբիզնեսի համար։

• E-commerce կայք

Բացահայտեք էլեկտրոնային առևտրի ապագան այս կայքէջով, որն առանձնանում է ի րաննախադեպ ճկունությամբ և բազմազանությամբ։ Հզոր ֆունկցիաների հեշտ ինտեգրման, գրավիչ դիզայնի և հարմարավետ ինտերֆեյսերի օգնությամբ ստեղծեք առցանց գնումների իսկապես իմերսիվ փորձառություն Ձեր հաճախորդների համար։ Օգտվեք էլեկտրոնային առևտրի փաթեթի հնարավորություններից և Ձեր առցանց բիզնեսը նոր բարձունքներ հասցրեք։

• Վիրտուալ AI օգնական

Դիմավորեք AI-հիմքով աշխատող Ձեր նոր օգնականին՝ Hoory։ Օգտագործելով առաջադեմ մեքենայական ուսուցման ալգորիթմների ուժը՝ Hoory-ն հասկանում է հաճախորդի մտադրությունը, տրամադրելով կայծակնային արագության ճիշտ պատասխաններ։ Ձեռք բերեք արժեքավոր պատկերացումներ հաճախորդների վարքագծի և նախասիրությունների վերաբերյալ, որպեսզի մատուցեք անհատականացված փորձառություններ՝ դրանով իսկ խթանելով հաճախորդների հավատարմությունն ու վաճառքը։

• CRM գործիք՝ շուտով

Ուժեղացրեք Ձեր մարքեթինգային ջանքերը՝ մեր ավտոմատացված մարքեթինգային և վերլուծական հզոր գործիքի միջոցով։ Ձեր պահանջները բավարարելու համար ստեղծված CRM-ը Ձեզ հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել հաճախորդների հարաբերությունները, ստանալ արժեքավոր վիճակագրություն և կայացնել որոշումներ՝ տվյալների հիման վրա։ Եղեք մեկ քայլ առաջ Ձեր մրցակիցներից այն համալիր CRM լուծման շնորհիվ, որը նպաստում է Ձեր բիզնեսի աճին։

• Բրաուզերի հավելված՝ շուտով

Տեղափոխեք Ձեր էլեկտրոնային առևտրի բիզնեսը է՛լ ավելի հարմար և մատչելի հարթակ: Սա կապահովի ավելի սահուն առցանց գնումների փորձառություն Ձեր հաճախորդների համար՝ վերացնելով լրացուցիչ ծրագրերի ներբեռնման անհրաժեշտությունը:

DREAM FACTORY-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եւ այսպես, ի՞նչ առավելություններ ունի Dream Factory-ին Ձեր և Ձեր բիզնեսի համար։ Սա հեղափոխական առաջարկ է, որն ապահովում է․

 Բիզնեսի վերափոխում

Վերափոխեք Ձեր բիզնեսը Dream Factory-ի հնարավորություններով։

 Ընդլայնված հասանելիությունը

Ընդլայնեք Ձեր հասանելիությունը և կապվեք ավելի լայն լսարանի հետ։

 Բարձր արդյունավետություն

Հեշտացրեք Ձեր գործողությունները և խնայեք արժեքավոր ժամանակն ու ռեսուրսները։

 Հաճախորդների բարելավված փորձառություն

Ապահովեք հաճախորդների սպասարկման բացառիկ որակ և բարձրացրեքհավատարմության մակարդակը։

 Վերլուծություն տվյալների հիմքով

Կայացրեք իրազեկված որոշումներ՝ արժեքավոր տվյալների և վերլուծության հիման վրա։

Պատրաստվեք ականատես դառնալ Ձեր բիզնեսի իրական ներուժի բացահայտմանը: 

ՔԱՅԼԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ ԵՆ

 Քայլ 1․ Այցելե՛ք dream.fastex.com և ձեռք բերեք Ձեր Dream Plan-ը:

Քայլ 2․ Անցե՛ք Ձեր էլ. հասցեին ստացած հղումով և ակտիվացրեք Ucraft, Hoory և Fastexverse համատեղ հաշիվը:

Քայլ 3․ Սկսեք ինքնուրույն ստեղծել Ձեր էլեկտրոնային առևտրի կայքը կամ վստահեք այս կարևոր գործը մասնագետներին, որոնք կանեն այս ամենը Ձեր փոխարեն:

Քայլ 4. Վարժեցրեք Ձեր AI օգնականին կամ թույլ տվեք մեր փորձագետների թիմին դաանել Ձեր փոխարեն:

Քայլ 5. Ստացեք մետատիրույթում Ձեր սեփական սենյակը, որը նախատեսված է Ձեր բիզնեսը սպասարկելու համար։

 DREAM PLAN-Ը Ներառում է

● Էլեկտրոնային առևտրի կայքէջեր ստեղծող գործիք

● Մետատիրույթում սենյակ

● AI-հիմքով աշխատող օգնական

$128/ամսական

 Հետագայում կավելանան լրացուցիչ սակագնային պլաներ՝

● CRM գործիքով

● Բրաուզերի hավելվածով

 

3 մեծ լուծումներ/ Մեկ Dream Factory

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top