Արդեն ավելի քան ութ տարի ես պատիվ ունեմ համագործակցելու EVOCABANK-ի հետ՝ թե՛ որպես մեդիա գործընկեր, թե՛ որպես հաճախորդ։ Այս ճանապարհին մշտապես վայելել եմ բանկի պրոֆեսիոնալիզմը, բարձրագույն որակը և թիմային բացառիկ համերաշխությունը։ Ուրախությամբ և ջերմությամբ շնորհավորում եմ իմ սիրելի բանկին, նրա հարգարժան հիմնադիրներին ու ամբողջ թիմին՝ գերազանզ աշխատանքի, աներեր նվիրումի և անչափելի ձեռքբերումների համար։

35-ամյակը մեկնարկեց մասշտաբային երեկոյով, որին ներկա էին շուրջ 600 աշխատակիցներ։ Երեկոյի անակնկալներից էր այն պահը, երբ բանկի 10 ամենահին աշխատակիցներն արժանացան մեկական միլիոն դրամ դրամական պարգևի՝ անգնահատելի նվիրումն ու հավատարմությունը գնահատելու խորհրդանշական դրսևորում։ Բացի այդ, յուրահատուկ ուշադրության արժանացան նաև շուրջ 15 աշխատակիցներ, որոնց անձնական 35-ամյակն այս տարի համընկնում էր բանկի հոբելյանի հետ։ Վերջիններս էլ ստացան 100 000 դրամական պարգևներ: Երկու աշխատակից էլ հենց երեկ նշում էին իրենց ծնունդները, և իհարկե, նրանց ևս անակնկալ էր սպասվում:

Երաժշտական շքեղ ծրագրով հանդես եկան Երվանդ Երզնկյանը և իր նվագախումբը, The Reincarnation խումբը, ինչպես նաև սիրված արտիստներ Սարոն ու լեգենդար Թաթան, ովքեր իրենց անզուգական կատարումներով ավելի հարստացրին այս անմոռանալի երեկոն։

EVOCABANK-ի 35-ամյակի տոնակատարությունները շարունակական են լինելու՝ մի քանի կարևոր փուլերով։ Արդեն հոկտեմբերին մեզ սպասվում է ևս մեկ բացառիկ իրադարձություն՝ այս անգամ՝ նվիրված գործընկերներին։

Իմ կողմից անկեղծ շնորհակալություն Factory Production-ին՝ հրաշալի կազմակերպման համար (Ռուդիկ, Kamoblog-ի 20-ամյակին անպայման քեզ կդիմեմ) և Mono Patisserie-ին՝ անչափ համեղ տորթի համար (Լենա, պարզապես wow)։



















































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը
Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում
ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը: