
Tommy Hilfiger-ը համաշխարհային նորաձևության խորհրդանիշ է․ այն հաջողությամբ համադրում է դասական ամերիկյան ոճը ժամանակակից դիզայնի հետ։ Բրենդի առանձնահատկությունն այն է, որ այն մշտապես մնում է արդիական՝ միաժամանակ պահպանելով իր շարմը։ Հենց այս պատճառով էլ Tommy Hilfiger-ը սիրված է թե՛ երիտասարդների, թե՛ ավագ սերնդի կողմից․ յուրաքանչյուր հավաքածուում կարելի է գտնել այն հավասարակշռությունը, որը կապում է ազատությունը, հարմարավետությունն ու էլեգանտությունը։

Հայաստանում Tommy Hilfiger-ը ներկայացվեց 15 տարի առաջ՝ Smart Choice ընկերության ջանքերով։ Այսօր արդեն բրենդի երեք սրահները սպասում են իրենց գնորդներին հետևյալ հասցեներում․
• Հյուսիսային պողոտա 8
• Երևան Մոլ
• Մեգամոլ

Tommy Hilfiger-ն արդեն կուլտային ապրանքանիշ է, որն արդեն շուրջ 40 տարի արտադրում է հագուստ, ներքնազգեստ, կոշիկ, աքսեսուարներ և օծանելիք: Tommy Hilfiger-ը առանձնահատուկ էլեգանտ ոճ է, դասական ամերիկյան ոճ, որը նաև շատ հարմարավետ է: Tommy Hilfiger-ի նոր սրահի բացումը ևս մեկ քայլ է դեպի այն, որ Երևանը շարունակի ընդգրկվել համաշխարհային նորաձևության քարտեզի վրա։ Ամեն նոր սրահ իր հետ բերում է ոչ միայն հագուստ, այլև մի ամբողջ կենսաոճ՝ վստահություն, համարձակություն և ինքնարտահայտման հնարավորություն։ Երևանի նորաձևության սիրահարներն այսուհետ կարող են վայելել Tommy Hilfiger-ի իսկական ոգին նաև Մեգամոլում։

Բացի այդ, Smart Choice-ը Հայաստանում ներկայացնում է մեկ այլ աշխարհահռչակ բրենդ՝ Calvin Klein-ը։ Calvin Klein-ի խանութները գործում են հետևյալ հասցեներում․
• Հյուսիսային պողոտա 10
• Ռիո Մոլ
• Երևան Մոլ





































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Երևանի նորաձևության շաբաթ 2026-ը մեկնարկում է «ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ» շքեղ ցուցահանդեսով Էրեբունիում
ՆՈՐ ՏՈՒՆ-ը բացեց իր ամենամեծ սրահը․ այժմ այստեղ նաև կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա
Reebok-ը պաշտոնապես Հայաստանում է․ նոր սրահներ՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե