
Կորպորատիվ երեկոները սովորաբար ստանդարտ են, դա ընկերության աշխատակիցների տարեվերջի հանդիպումն է, գործունեության ամփոփումը, բայց պարզվում է, որ նույնիսկ կորպորատիվ երեկոն կարելի է անցկացնել օրիգինալ, շքեղ ու բնականաբար ավելի հիշվող: Factory Production-ը ստեղծել էր յուրօրինակ կոնցեպտ՝ տեղափոխելով բոլոր հյուրերին դեպի հեքիաթային միջավայր:

Մտածված էր յուրաքանչյուր դետալ՝ երեկոն ավելի հիշարժան դարձնելու համար: Դահլիճի և սեղանների ձևավորումը, բեմի վիզուալ փոփոխումը, ֆոտոսթենդերը և մոդելները, վերջիններիս թեմատիկ հանդերձանքը, շքամուտքը, ամեն ինչ դետալապես մտածված էր:
![]()
Ես համագործակցում եմ EVOCABANK-ի հետ արդեն շուրջ 8 տարի, երբ առաջին անգամ հրավիրված էի նրանց ռեբերնդինգի շքեղ երեկոյին: Հենց այդ երեկո էլ արդեն պարզ էր, որ սա հերթական բանկը չէ, որն ասոցացվում է զուտ բիզնեսի ,փողերի և խիստ դեմքով տղամարդկանց հետ, իսկ մեզ մոտ եկեք համաձայնվենք, որ բանկային ոլորտը հենց նման ձեռագիր է միշտ ունեցել:

EVOCABANK-ը ցույց տվեց, որ բանկային գործընթացը և տպավորությունները ևս կարող է լինել հաճելի, գունեղ, թեթև և այ այսպես շքեղ:

Ողջ երեկոն իրականում կարծես մեծ բեմականացված մյուզիքլ լիներ՝ լի անակնկալներով, սիրված արտիստներով, հատուկ ֆոտոզոնաներով և իհարկե նվերներով: Միջոցառման ավարտին բոլոր հյուրերին սպասվում էին հատուկ բրենդավորված ձմեռային շարֆեր, որը շատ հաճելի նվեր էր օրվա ավարտին:

Ինչպես միշտ հրաշալի կերպ վարեց երեկոն Ներսես Ավետիսյանը:

Անականկալներից մեկն էր 5 միլիոն դրամի խաղարկությունը EVOCABANK-ի մասնաճյուղերի և բաժինների թիմերի միջև:

Հետաքրքիր է որ մեկ միլիոն դրամ արժողությամբ 5 քարտերը շահեցին Վանաձորի, Կոտայքի, Դավթաշենի, Գարեգին Նժդեհ մասնաճյուղերը, ինչպես նաև Հաճախորդների վերլուծությունների և ձևակերպումների բաժինը:

Welcome drink-ից և ֆոտոզոնայում նկարահանումներից հետո բոլոր հյուրերին սպասվում էր տոնական ընթրիք: Ինչպես նշեցի, Դվին Մյուզիք հոլի առանց այն էլ գերժամանակակից սրահը էլ ավելի էր զինվել լուսային և վիզուալ էֆեկտներով հատուկ այս երեկոյի համար: Պարային խմբերին և Մարբեյի լայվ կատարումներին հաջորդեց Kami Friends-ի լայվ կատարումները: Ինչպես միշտ սպասված և դռայվով արտիստների ցանկում Արամ MP3-ն է, որի կատարումների ընթացքում երբեք նստած հյուրեր չեն լինում դահլիճում: Իվետա Մուկուչյանն իր նոր և արդեն սիրված հիթերով, ինչպես նաև միշտ տարբերվող իր պարային խմբով երեկոյի հաջորդ աստղային հյուրն էր: Ամենաանսպասելի ու վստահ եմ, ամենատպավորիչ անակնկալը հյուրերին սպասվում էր վերջում: Առաջին անգամ EVOCA-ի կողմից հյուրընկալվել էր Արկադի Դումիկյանը, ով կարծում եմ այս տարվա ամենահիթային հայ կատարողն է: Ի դեպ, հատուկ EVOCA-ի CHRISTMAS PARTY-ի համար Արկադի Դումիկյանն էլ իր հերթին էր անակնալ պատրաստել: Նա առաջին անգամ կատարեց իր նոր Ամանորյա երգը, որի պրեմիերան կայացավ հենց EVOCA-ի բեմում: Արկադիի կատարումներին էլ հաջորդեց արդեն ներկայիս ամենապահանջված երիտասարդ DJ JOKEY-ն իր սեթով, մինչ կեսգիշեր: Արտիստների կատարումները և հյուրերի տպավորություններին կարող եք հետևել իմ ինստագրամյան էջում:

Իվետա Մուկուչյանը ոչ միայն բանկի միջոցառումների հատուկ հյուրն է, այլ, ինչպես գիտեք, EVOCABANK-ի դեմքն է արդեն 8 տարի:

Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր բանկի ողջ անձնակազմին և անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ հետաքրքիր նախաձեռնություններով և հաղթանակներով է EVOCABANK-ը ներկայանալու 2025 թ.-ին:

EVOCABANK-ը Հայաստանի առաջատար թվային բանկերից մեկն է, որը հիմնադրվել է 1990թ.: 2017 թ.-ին վերանվանվելով EVOCABANK՝ բանկը փոխեց իր ռազմավարությունը և բիզնես մոդելը՝ անցնելով mobile-first ֆորմատի։ Բանկն ունի 14 մասնաճյուղ՝ Երեւան, Աբովյան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ EVOCABANK-ի կարգախոսն է՝ «Դեպի նոր իրականություն»:

![]()
![]()































![]()
![]()















![]()








The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը